Share
Ամառային ճամբար հաշմանդամ երեխաների համար
Իրականացման ժամանակահատված
8 օր օգոստոսի մեջ, 2010թ
Գործընկերներ` Կարիտաս Ավստրիա(Ինսբրուկի թեմ)
Ծրագրի նկարագրություն
Ծրագրի նպատակն է հաշմանդամների և նրանց ընտանիքների համար ստեղծել սիրո և ընկերության մթնոլորտ,
որտեղ նրանք իրենց հասարակությունից մեկուսացված չեն զգա: Ծրագրի հիմնական նպատակն է կազմակերպել
բազմակի հաշմանդամությամբ երեխաների հոգևոր և ֆիզիկական ուժերի վերականգնում ամառվա 8 օրերի
ընթացքում, ինչն էլ իր հերթին կնպաստի երեխաների ինտեգրմանը հասարակության մեջ:
Ճամբարը ծնողների համար մեծ դեր ունի, քանզի նրանք միշտ այն կարծիքին են եղել, որ իրենց հաշմանդամ
երեխաները չեն կարող առնչվել հասարակության մյուս անդամների հետ, որը հաճախ ծնողների մոտ ընկճվածության
առաջացման պատճառ է դառնում: Ճամբարում ծնողները կհամոզվեն, որ իրականում իրենց երեխաները ունեն շատ
ընկերներ և կփորձեն պահել այդ մոտեցումը նաև ճամբարի ավարտից հետո:
Նպատակը
Ծրագրի հիմնական նպատակն է հաշմանդամ երեխաների և նրանց ընտանիքների համար ստեղծել իսկական
սիրո և ընկերության մթնոլորտ, որտեղ նրանք հասարակությունից մեկուսացված չեն զգա:
Խնդիրները
Ծրագրի հիմնական խնդիրն է "Հավատ և լույս" համայնքի անդամների հոգևոր և ֆիզիկական ուժերի
վերականգնումը , որը կնպաստի նրանց ինտեգրմանը հասարակության մեջ:
Գործունեություն
8-օրյա ամառային ճամբարը ներառում է հետևյալ միջոցառումները
- Շպման/հաղորդակցման/ ժամ
- Խաղեր և վարժություններ /ֆիզիկական և մտավոր վարժություններ բոլոր մասնակիցների համար/
- Ֆիեստա /երգերի և այլ բեմականացումների խմբային ներկայացում/
- Այց Սևանա լիճ
Ծրագրի շահառուներն ենª
Ճամբարում կմասնակցի 70 մարդ՝ 32 հաշմանդամներ, 25 կամավորներ, ովքեր կօգնեն երեխաներին և
կհաղորդակցվեն նրանց հետ, 13 ծնողներ, ովքեր կօժանդակեն ճամբարի կազմակերպչական աշխատանքներին:
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել
Արմեն Մարտիրոսյան,Ծրագրի ղեկավար
Հայկական Կարիտասի Գլխամասային Գրասենյակ
Հ.Սարգսյան 8,նրբանցք 3
3118,Գյումրի,Հայաստան
Հեռ.` (374312)57201
Ֆաքս.` (374312)57849
էլ.փոստ` a.martyrosyan@cararm.am
caritas@cararm.am
Վեբ-կայք: www.caritasarm.am