"When you did it to these my brothers you were doing it to me" (Mt. 25,40)

Ջրամատակարարում և կոյուղագծերի վերանորոգում
/Ջրամատակարարում Շիրակի մարզում/

ԻՐԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾ
2008 թ. ապրիլ-2009 մարտ

ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ
Ծրագրի իրագործումը հնարավոր դարձավ Ռենովաբիսի աջակցությամբ

ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿԸ
Ծրագրի նպատակն է բարելավել Շիրակի մարզի Ազատան, Լանջիկ, Արփենի, Բավրա, Հովտունի, Ղազանչի, Սարագյուղ, Մեծ Սեպասար գյուղական համայնքների սոցիալ-տնտեսական եւ հիգիենիկ պայմանները:

ՇԱՀԱՌՈՒՆԵՐ
Ազատան, Լանջիկ, Արփենի, Բավրա, Հովտունի, Ղազանչի, Սարագյուղ, Մեծ Սեպասար համայնքների 800 ընտանիքներ

ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ

  1. Ազատան
  2. Գյուղի մեջ կկառուցվի 180 մետր ոռոգման ջրագիծ երկաթբետոնյա կիսաշրջան տաշտակներով, որոնք կմոնտաժվեն հատուկ տապանակների վրա: Ծրագրի արդյունքում կոռոգվի մոտ 40 հեկտար հողատարածք, որը կապահովի 35-40 տոկոս բերքատվության աճ: Աշխատանքները կիրականացնի մրցույթային կարգով ընտրված որևէ շինարարական կազմակերպություն:

    Ծրագրի արժեքն է 2 500 000 դրամ:

  3. Լանջիկ
  4. Գյուղի սարալանջի հատվածում կկառուցվի 350 մետր d=50 մմ սինթետիկ խողովակաշար, որի շնորհիվ 40 – ից ավելի ընտանիքներ վերջնականապես կապահովվեն խմելու ջրով: Համայնքը որպես ներդրում կկառուցի պոմպակայան և կտրամադրի ջրամղիչ էլեկտրական պոմպ, ինչպես նաև աշխատուժ: Աշխատանքները կիրականացնի մրցույթային կարգով ընտրված որևէ շինարարական կազմակերպություն:

    Ծրագրի արժեքն է 2 150 000 դրամ:

  5. Ղազանչի
  6. Թվով հինգ արտեզյան աղբյուրների հիմքերը կմաքրվեն կուտակված տիղմից ու այլ աղտեղություններից: Կվերանորոգվի և մետաղյա ցանցով կցանկապատվի բետոնյա ջրամաբարը: Կանցկացվի 1000 մետր d=150 մմ տրամաչափի նոր խողովակաշար: Ակնկալվում է, որ գյուղ մտնող խմելու ջրի պաշարը կավելանա 30-40 տոկոսով: Ծրագրից կօգտվի գյուղի ողջ համայնքը:

    Ծրագրի արժեքն է 3 026 800 դրամ

  7. Սարագյուղ
  8. Համայնքի խմելու ջրի հիմնական արտեզյան աղբյուրները գտնվում են մոտ 10 կմ հեռավորության վրա, գյուղի արոտավայրերում: Անասունների տրորելու պատճառով ակունքների ջուրը սակավացել է մոտ 40 տոկոսով: Այս իսկ պատճառով ակունքների տարածքում կմոնտաժվեն պարսպասյուներ և կանցկացվի 1050 գծամետր մետաղյա ցանցապատնեշ, իսկ ակունքները կվերանորոգվեն: Ծրագրից կօգտվի գյուղի ողջ համայնքը:

    Ծրագրի արժեքն է 2 136700 դրամ:

  9. Մեծ Սեպասար
  10. Կմաքրվեն և կվերանորոգվեն խմելու ջրի ակունքներն ու ջրամբարը, որը նաև կցանկապատվի: Կմոնտաժվի 200 մետր d=110 մմ խողովակաշար: Կտեղադրվի 10 խմ տարողությամբ նոր մետաղյա ջրի բակ քլորացման նպատակով:

    Ծրագրի արժեքն է 1600 000 դրամ:

  11. Հովտունի
  12. Գյուղի սարալանջին գտնվող արտեզյան երկու աղբյուրների ակունքները կմաքրվեն տիղմից, կբետոնացվեն և կցանկապատվեն: Կվերանորոգվի 300 գծամետր ջրագիծ և կմոնտաժվի 2000 գծամետր d=50 մմ խողովակաշար:

    Ծրագրի արժեքն է 4 094 000 դրամ:

  13. Արփենի
  14. Թվով 5 ակունքներ մաքրում, բետոնապատում և ջրամեկուսացում: Ջրահավաք 5 կապտաժներից մինչև ջրամբար կանցկացվի 340 գծամետր d=50 մմ-ոց սինթետիկ խողովակաշար: Ջրամբարը կվերանորոգվի և կմեկուսացվի հատուկ նյութերով:

    Ծրագրի արժեքն է 1 959 000 դրամ:

  15. Բավրա
  16. Կիրականացվի խմելու ջրի ծրագիր 300 գծամետր d=50 մմ-ոց և d=110 մմ-ոց սինթետիկ խողովակներով: Կկատարվի ջրահավաք 4 ակունքներից, որոնք նախ կմաքրվեն ու կբետոնապատվեն:

    Ծրագրի արժեքն է 1 869 900 դրամ: