"When you did it to these my brothers you were doing it to me" (Mt. 25,40)

Հայկական Կարիտասի գլխամասային գրասենյակ

Հայկական Կարիտասը գործում է Հայաստանի չորս` Շիրակ, Լոռի, Գեղարքունիք եւ Երեւան մարզերում: Գյխամասային գրասենյակը գտնվում է Գյումրիում` Շիրակի մարզում, և երկու ենթագրասենյակներ գործում են Գավառ և Երևան քաղաքներում: Լոռու մարզում իրագործվող ծրագրերը ուղղակիորեն կառավարվում են Գյումրիի գլխամասային գրասենյակից:

Հայկական Կարիտասը հիմնադրվել է 1995 թ. Գյումրիում: Այդ ժամանակից ի վեր, մինչև 2001 թ., գրասենյակը հիմնականում ծրագրեր է իրագործել միայն Շիրակի, ինչպես նաև Լոռու մարզում առկա խնդիրները վերացնելու ուղղությամբ: Երևանի և Գեղարքունիքի երկու ենթագրասենյակները հիմնելուց հետո, Գյումրու գրասենյակը շարունակեց կատարել այն բոլոր տարածաշրջաններում իրագործվող ծրագրերի համընդհանուր կառավարումը, ուր կազմակերպությունը գործունեություն էր ծավալում:

Այժմ ևս, ծրագրերի մեծ մասը Շիրակի և Լոռու մարզերում գտնվող շահառուների համար իրագգործվում և կառավարվում է գլխամասային գրասենյակի աշխատակազմի կողմից:

Ներկայումս գլխամասային գրասենյակի կողմից իրագործվում և/կամ ղեկավարվում են հետևյալ ծրագրերը:

Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել

Հ. Սարգսյան 8, նրբանցք 3,
3118, Գյումրի, Հայաստան
Հեռ.` (374312) 5 72 01
Ֆաքս` (374312) 5 78 49
Էլ. փոստ` caritas@cararm.am