English (United Kingdom)Armenian
Home Մեր մասին Պատմություն

Սոցիալական պաշտպանություն և խնամք

1

Բաժնի նպատակն է ապահովել խոցելի և անապահով խմբերի սոցիալական ներգրավվածությունը: Այն կազմված է 3 հիմնական ստորաբաժանումներից`...

Ընթերցել...

Համայնքային Զարգացում

2

Կիրառելով մասնակցային մեթոդները բաժինը հնարավորություն է ստեղծում, որ համայնքները զարգանան` առաջնորդվելով համայնքի կարիքներով և խնդիրներով, օգտագործելով...

Ընթերցել ...

Հանրային Առողջություն

3

Բաժինը կոչված է պաշտպանելու և բարելավելու խոցելի խմբերի առողջությունը տարբեր կրթական, հիվանդությունների կանխարգելման և առողջ ապրելակերպի...

Ընթերցել...

Միգրացիա և Ինտեգրացում

4

Բաժինը նպատակ ունի մշակել Հայաստան վերադարձողների համար...

Ընթերցել...
28 February 2012
Նախատիպային հաշմանդամության խնամքի կենտրոն Գյումրիում

Նախատիպային հաշմանդամության խնամքի կենտրոն Գյումրիում

2013թ.-ին Գյումրին կունենա մարզային նախատիպային խնամքի կենտրոն` բաղկացած...
Ընթերցել...
29 November 2011
Հավասար հնարավորություններ ականավոր ուսանողների համար

Հավասար հնարավորություններ ականավոր ուսանողների համար

«Հավասար հնարավորություններ ականավոր ուսանողների համար» ծրագիրը...
Ընթերցել...
Joomla Templates and Joomla Extensions by JoomlaVision.Com
Տպել PDF

Հայկական Կարիտասի պատմությունը

1995թ. մայիսին, Հայ Կաթողիկե Եկեղեցին` Հ. Ներսէս Արքպ. Տէր-Ներսէսեանի, Գյումրիում հաստատված` Հայաստանում, Վրաստանում և Արևելյան Եվրոպայում Հայ Կաթողիկեների առաջնորդի նախաձեռնությամբ, հիմնեց Հայկական Կարիտասի գրասենյակը Գյումրիում` Շիրակի մարզում:

1996 թ.-ին ստեղծվեց վեց անդամներից և նախագահից կազմված Վարչական Խորհուրդը, որի խնդիրն էր կազմակերպության ռազմավարությունը մշակելը և իրագործումը վերահսկելը:

Կազմակերպությունը պաշտոնապես ՀՀ Արդարադատության նախարարության կողմից որպես տեղական հասարակական կազմակերպություն գրանցվեց 1997 թ.: 1999 թ-ից կազմակերպությունը անդամակցում է Միջազգային Կարիտասին: Այն անդամ է նաև Եվրոպական Կարիտասին և ICMC կազմակերպությանը (Միջազգային կաթողիկե միգրացիոն հանձնախումբ):

2004 թ. մայիսին, Հ. Ներսէս Արքպ. Տէր-Ներսէսեանի հրաժարականից հետո, նոր նախագահ դարձավ Հ. Նշան Արքպ. արագեհեյանը, Հայաստանում, Վրաստանում և Արևելյան Եվրոպայում Հայ Կաթողիկեների առաջնորդը: Սրբազան Հայրը Հայկական Կարիտասի հիմնաքարերը դնողներից մեկն է եղել և ստեղծման առաջին տարիներին մեծապես նպաստել կազմակերպության կայացմանը և զարգացմանը:

Հայկական Կարիտասի ձեռնարկած առաջին քայլերը միմիայն հումանիտար օգնության բնույթ ունեին` առաջին ծրագրերը, որում կազմակերպությունը ներգրավվեց օժանդակության ծրագրեր էին: 1998 թ. հունվարին Հայկական Կարիտասի վարչական խորհուրդը որոշեց սկսել համայնքային հենք ունեցող զարգացման ծրագրերի իրագործումը: որպեսզի Հայկական Կարիտասի ծրագրային բազան բազմակողմանի դառնար, կազմակերպությունը ինստիտուցիոնալ կարողությունների մեծացման և հզորացման կարիքը ուներ: ԿՕԾ/Հայաստանի գրասենյակը և Նիդերլանդների Քորդեիդ կազմակերպությունը օժանդակեցին Կարիտասին այդ հարցում:

Երկամյա ՙՀԿ ինստիտուցիոնալ կարողությունների հզորացում՚ ծրագիրը (1998/1999) Կարիտասին օգնեց նոր գրասենյակ հաստատել, ծածկում էր ադմինիստրատիվ և կառավարման բոլոր ծախսերը, անձնակազմին օժանդակության և դասընթացների հնարավորություն էր ընձեռում: Այն նաև օգնեց Ջրամատակարարում և Սանիտարիա եւ Ծնող-դպրոց համագործակցություն ծրագրերի միջոցով համայնքային զարգացման և ներգրավման սկզբունքը որդեգրել: Այն Կարիտասին թույլ տվեց հզորանալ, առավել զինված լինել տեղի բնակչության կարիքներին արձագանքելիս և ավելի պատրաստ լինել հետագա խնդիրներին դիմակայելու համար:

Ժամանակի ընթացքում, Հայկական Կարիտասը հումանիտար և զարգացման գործունեությունը նշանակալիորեն ընդլայնեց նաև երկրի այլ շրջաններում` Շիրակի մարզից բացի գործունեություն ծավալելով Լոռու, եղարքունիքի մարզերում, ինչպես նաև Երևան քաղաքում:

Այսօր Հայկական Կարիտասը ամուր հիմքեր ունեցող կազմակերպություն է` հստակ սահմանված առաքելությամբ և ռազմավարական ուղղություններով, որը ուժեղ պոտենցիալ ունի առաջիկայում զարգանալու և իր կարողությունների ներածին չափով իր շահառուներին ծառայելու համար:

Armenian Caritas rss