Գլխավոր ՀԿԵԽ


ՀԿԵԽ/ Հայկական Կարիտասի Երիտասարդական Խորհուրդ

Տեսլական` Ձգտել հասարակության` առանց խոցելի խմբերի:

Պատմություն` Հայկական Կարիտասի (ՀԿ) կամավորը կազմակերպության առաքելության և գաղափարախոսության հիմնական կրողն է, քանզի կազմակերպության հիմնադրումից ի վեր կամավորները ընդգրկված են եղել կազմակերպության գործունեության տարբեր ոլորտներում: Տեսնելով միավորված կամավորների ներուժը՝ 2009 թվականից ի վեր Հայկական Կարիտասը ձեռնամուխ եղավ Հայկական Կարիտասի Երիտասարդական Խորհրդի (ՀԿԵԽ) ստեղծմանը, որը ներկայիս և պոտենցիալ կամավորներին կմիավորի ընդհանուր հետաքրքրություների և խնդիրների շուրջ: Ներկայումս մոտավորապես 80 կամավոր ներգրավված է Հայակական Կարիտասի տարբեր ծրագրերում: Նրանք աշխատում են տարեցների, հաշմանդամ երեխաների, հատուկ կարիքներով երիտասարդների հետ, ինչպես նաև կատարում են ադմինիստատիվ աշխատանք Հայկական Կարիտասի գրասենյակներում և կենտրոններում: Հայկական Կարիտասի կամավորները ունեն քաղաքացիական հստակ դիրքորոշում և ներկայացնում են քաղաքացիական հասարակության ակտիվ հատվածը:

Նկարագրություն` Հայկական Կարիտասում ընդհանուր կամավորության գործելակերպը շատ համակարգված է: 80 տեղական և միջազգային կամավորներից բոլորը, ովքեր միանում են կազմակերպությանը, ելնելով իրենց հմտություններից, նախասիրություններից և ծրագրային պահանջներից` ներգրավված են որոշակի աշխատանքներում:
Հայկական Կարիտասի կամավորների հատկանշական առանձնահատկությունը հաշմանդամություն ունեցող մարդկանց սոցիալական խնամք և օգնություն տրամադրելու պատրաստակամությունն է: Ավելին, մեր կամավորներից ոմանք Հայկական Կարիտասի ծրագրերի նախկին շահառուներ են, և կամավորությունը նրանց համար կազմակերպության հետ իրենց կապը պահապանելու միջոց է: Այս առումով սա Հայաստանում կամավորության եզակի դրսևորում է, քանի որ հետխորհրդային հասարակությունում սեփական ժամանակը և միջոցները ազատ կամքով ուրիշների բարեկեցությանը տրամադրելը եզակի երևույթ է: Կարիտասի մյուս առանձնահատկությունը առավել շատ մարդկանց կամավորության հնարավորություն ընձեռելն է: Հայկական Կարիտասը կրթված, հմուտ և նպատակասլաց կամավորներ ունենալուն ձգտելու փոխարեն պատրաստ է հնարավորություն տալ սոցիալական ցանկացած պայմաններում ապրող յուրաքանչյուր մարդու՝ աշխատելու պրոֆեսիոնալ միջավայրում, սովորելու և հստակեցնելու ապագայի իրենց պլանները: Հայակական Կարիտասում կամավոր համարվելու ամենակարևոր առանձնահատկություններն են ճիշտ վերաբերմունքն է, սովորելու ցանկությունը, սոցիալական արդարության ջիղը և օգնելու պատրաստակամությունը: Կազմակերպությունը նաև ուսումնական պրակտիկայի հնարավորություն է տրամադրում հումանիտար գիտություններ ուսումնասիրող տեղական և միջազգային ուսանողների:

Դիմելու ընթացակարգ` Հետաքրքրված անձիք պետք է ծանոթանան Հայակական Կարիտասի կամավորության ձեռնարկին: Այնուհետև նրանք կարող են լրացնել դիմում-հայտը button և ուղարկել այն Այս էլ.փոստի հասցեն պահպանված է spam bots-երից, պետք է Javascript-ին հնարավորություն տալ դիտելու համար էլեկտրոնային հասցեին կամ տպագիր օրինակը ներկայացնել Հայկական Կարիտասի գրասենյակ կամ ցանկացած կենտրոն:
Մի ամսվա ընթացքում համակարգողը կկապվի ձեզ հետ՝ ներկայացնելով կամավորության հնարավոր տարբերակները: Ձեր վերջնական հաստատումից հետո կազմակերպությունը ստորագրում է Փոխըմբռնման Հուշագիր button, որը իր մեջ է ներառում կամավորի և կազմակերպության միջև համագործակցության բոլոր կետերը, ինչպիսիք են պարտավորություններ, հնարավորություններ, ժամանակացույց և այլ մանրամասներ:
Պրակտիկայի հետ կապված կարող են կիրառվել այլ կանոններ:

Armenian Caritas rss