Հավասար հնարավորություններ տաղանդավոր ուսանողներին
Ծրագրի սկիզբը` 2011թ.
Ծրագրի իրականացման վայրը` Շիրակի մարզ
Ծրագրի նպատակը`
Հայաստանի ուսանողների համար ստեղծել լավ հեռանկար և բարձրացնել նրանց սոցիալական պատասխանատվությունը:
Ծրագրի նկարագրություն`
«Արեգակ» բազմակի հաշմանդամություն ունեցող երախաների ցերեկային խնամքի կենտրոնի այն կամավորների համար, ովքեր ուսման մեջ ցուցաբերել են բարձր առաջադիմություն, կազմակերպությունը կատարում է ուսման ծախսերի փոխհատուցում: Աշխատելով «Արեգակ» կենտրոնում, որպես կամավոր, նրանց մոտ ձևավորվում է նոր աշխարհընկալում, զարգանում են աշխատանքային միջավայրում գործելու ունակությունները և սոցիալական պատասխանատվությունը հասարակության հանդեպ:
Դոնոր կազմակերպությունը` Կարիտաս Ավստրիա