Գլխավոր Մամլո կենտրոն Միջոցառումներ «Ամառային ճամբար»


«Ամառային ճամբար»

Հինգշաբթի, 30 Հոկտեմբեր 2014 10:00

10745090 10205259686958207 915753145 n2014 թ. օգոստոսի 24-30-ը Հայկական Կարիտասը Սևանի ափին կազմակերպել էր ամառային ճամբար «Հավատ և Լույս Հայաստան» համայնքի 62 անդամների համար, որոնցից 19-ը հաշմանդամություն ունեցող երեխաներ և պատանիներ էին: Ներկա էին նաև նրանց ծնողներն ու «Արեգակ» համակցված հաշմանդամություն ունեցող երեխաների ցերեկային խնամքի կենտրոնի կամավորները: Ճամբարային օրակարգը հագեցած էր՝ իր մեջ ներառելով զարգացողական և ստեղծագործական խաղեր, մուլտֆիլմերի դիտում, ներկայացում, երգ ու պար, և իհարկե՝ լող: ճամբարի բոլոր մասնակիցները ներգրավված էին ճամբարային եռուզեռին: Ճամբարի ընթացքում մասնակիցներին այցելեց Հայր Պետրոսը, ով բոլորի մասնակցությամբ պատարագ մատուցեց, ինչպես նաև «Ձայն Խաղաղության» լրագրողական խումբը, որը նյութ պատրաստեց ճամբարի մասին:

x-files | diets | boxing news | sport news | nokia 5230xm