Գլխավոր Մամլո կենտրոն Միջոցառումներ Էդուարդ Թորոյանը TedxKidsYerevan 2015 միջոցառմանը


Էդուարդ Թորոյանը TedxKidsYerevan 2015 միջոցառմանը

Երեքշաբթի, 30 Հունիս 2015 11:00

30Արեգակ կենտրոնի սան Էդուարդ Թորոյանը մասնակցեց հունիսի 23-ին ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում անցկացված TedxKidsYerevan 2015-ին:

Միջոցառումը առանձնանում էր իր անմիջական բնույթով, որն էլ երիտասարդ բանախոսներին թույլ էր տալիս լինել ազատ և անկաշկանդ իրենց ելույթների ժամանակ:

Ընտրելով հարցազրույցի ձևաչափը՝ Էդուարդը հանդիսատեսին ներկայացրեց այն ինչը իրեն դուր չի գալիս Գյումրիում: Բանախոսը մտահոգված էր այն խնդրով, որ գյումրեցիները լքում են իրենց բնակավայրը, որի պատճառը ըստ նրա ցածր թոշակներն են:

Երիտասարդ Էդուարդը խոսեց իր երազանքի մասին, նշեց որ ցանկանում է դառնալ նկարիչ, որպեսզի նկարի հայտնի մարդկանց, իսկ իր ելույթը եզրափակեց հետևյալ խոսքերով .‹‹Կուզեի վերացնել մարդկանց անտարբերությունը››:

Հիշեցնենք, որ TEDxKidsYerevan-ի նպատակն է ծառայել որպես հարթակ երիտասարդների համար, հնարավորություն տալով նրանց բարձրաձայնել իրենց հուզող և հետաքրքրող խնդիրներն, ինչպես նաև պատմել իրենց յուրահատուկ հաջողությունների, հայտնագործությունների, ուսումնասիրությունների ու պատմությունների մասին:

1315111

21DSC07883

LAST_UPDATED2
x-files | diets | boxing news | sport news | nokia 5230xm