Գլխավոր Մամլո կենտրոն Միջոցառումներ «Հայկական Կարիտասի» գործընկերների հանդիպում


«Հայկական Կարիտասի» գործընկերների հանդիպում

Չորեքշաբթի, 14 Հոկտեմբեր 2015 14:00

unnamed2015թ. հոկտեմբերի 14-ը սկսվեց առավոտյան Սուրբ Պատարագով Գյումրու նորակառույց «Սրբոց Նահատակաց» Հայ Կաթողիկե եկեղեցում: Պատարագիչն էր Հայր Ռաֆայել Արքեպիսկոպոս Մինասյանը, ում հայրապետական խոսքն ուղղված էր կարիտասյան համայնքին, կարիտասյան ընտանիքին, որի առաքելությունն է ծառայել հայոց ժողովրդին սիրով եւ սրտացավությամբ: Պատարագին ներկա էին Եվրոպայի բազմաթիվ երկրներից ժամանած Կարիտասի բազմաթիվ ներկայացուցիչներ` այդ թվում «Կարիտաս Եվրոպա», «Կարիտաս Ավստրիա», «Կարիտաս Իսպանիա», «Կարիտաս Գերմանիա», «Կարիտաս ֆրանսիա», «Կարիտաս Վրաստան» և «Կարիտաս Ուկրաինա», որոնք եկել էին հանդիպելու Հայկական Կարիտասի իրենց քսանամյա գործընկերոջ հետ, իսկ առավոտյան` աղոթելու հայ ժողովրդի բարեկեցության համար:

Պատարագին հաջորդող հանդիպմանը, որը կայացավ նորակառույց «Էմիլի Արեգակ» բազմակի հաշմանդամություն ունեցող երեխաների կենտրոնում ներկա էին նաեւ ՀԿ-ի տեղական գործընկերները` ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության, Գյումրու տարածքային Զբաղվածության կենտրոնի ներկայացուցիչներ, OXFAM, ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի եւ այլոք:

1

Բազմաթիվ ելույթներում, որոնց մեջ էր ՀԿ-ի հիմնադիրներից մեկը` տիկ. Զվարթ Նաջարյանը խոսվեց Հայկական Կարիտասի այն հսկայական աշխատանքի մասին, որը կատարվել է 20 տարիների ողջ ընթացքում: Նշվեց սերտ համագործակցության արդյունքներն, առանց որի հնարավոր չէր լինի այն վիթխարի աշխատանքը, որը փոխել է հազարավոր մարդկանց կյանքեր:

Հաջորդ օրը` հոկտեմբերի 15-ին հյուրերն այցելեցին «Հայկական Կարիտասի» բոլոր կենտրոնները ՀԿ գործունեության բոլոր քաղաքներում` Գյումրի, Վանաձոր, Գավառ Տաշիր եւ Երեւան:

«Հայկական Կարիտասի» համար հոկտեմբերի 2-րդ շաբաթը մեծ տոն էր, քանի որ հենց ՀԿ-ի հոբելյանական տարում տեղի ունեցավ ՀԿ միջազգային եւ տեղական գործընկերների առաջին հանդիպումը Հայաստանում` Գյումրիում:

 

41d5b315-0a3e-4e43-9c30-ea1799ac80b37aa19553-d2ee-4d77-a529-9b111d1b37d4

9c15f734-4138-415d-8cab-706ac3cb5793

18db465a-3eb3-45cf-bc31-9287a3642d7c

68096091-8a62-49ba-9e73-c2c01c64508df25a327c-48cf-4d11-a346-0a357948c5d9

52585764-c55c-4955-8a96-8502c098231046403bfc-dab3-4b36-90c2-c7d292ff2ace02f96822-6289-4e1f-8d0b-cf7ee681f208

x-files | diets | boxing news | sport news | nokia 5230xm