|
|
Հանրային Առողջություն
Բաժինը կոչված է պաշտպանելու և բարելավելու խոցելի խմբերի առողջությունը տարբեր կրթական, հիվանդությունների կանխարգելման և առողջ ապրելակերպի... Ընթերցել... |
Միգրացիա և Ինտեգրացում
Բաժինը նպատակ ունի մշակել Հայաստան վերադարձողների համար... Ընթերցել... |
Մեկ տարի առաջ «Հայաստանի Հանրա¬պետու¬թյունում 2012-2013 թվականների ընտրությունների ընթացքում Մարդու իրավունք¬ների պաշտպանի գրասենյակի կարողությունների զարգացում» ծրագրի շրջանակներում Հայաստանի վեց մարզկենտրոններում հիմնվեցին Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի մարզային գրասենյակները:
Մայիսի 3-ին տեղի ունեցավ Հայկական Կարիտասի Գավառի գրասենյակի նոր մասնաշենքի նորամուտի տոնակատարությունը: Այսուհետ Հայկական Կարիտասի Գավառում իրականացվող ծրագրերը կգործեն Արծրունի եղբայրներ 45 հասցեյով: Գրասենյակում իրականացվում են «Փոքրիկ Իշխան» երեխաների սոցիալական կենտրոնը, «Արամազդ» սոցիալ-կրթական զարգացման և «Տնային Խնամք Գավառում» ծրագրերը:
Երևանի Հայ Կաթողիկէ կենտրոնում ապաստանած 47 սիրիահայ փախստականները փետրվար ամսին հյուրընկալեցին ՀՀ սփյուռքի նախարար Հարնուշ Հակոբյանին:
Հայաստանում այսօր հաշվվում է մոտ 7000 սիրիահայ փախստական, ովքեր հայրենիքում դեմ են առնում բազմաբնույթ խնդիրների: Նախարարը քաջատեղյակ լինելով ստեղծված իրավիճակին, հատուկ ուշադրությամբ է հետևում Հայաստանում սիրիահայերի համար իրականացվող բոլոր ծրագրերին
Մարտի 12-ին, 2013թ. Գյումրի քաղաքի ավագանին ի պատասխան Հայկական Կարիտաս ԲՀԿ –ի նամակի, 20 կողմ ձայնով ընդունեց «Անի» թաղամասի 15-րդ փողոցը Ֆորարլբերգի փողոց վերանվանելու որոշումը` հաշվի առնելով Ավստրիայի Ֆորարլբերգ շրջանի մեծ ներդրումը Գյումրու վերակառուցման գործում:
Հայկական Կարիտասի նախաձեռնությամբ հաշմանդամության միջազգային օրը տեղի ունեցավ հաշմանդամության ոլորտում աշխատող պետական և հասարակական կառույցների համատեղ “Արևը ժպտում է բոլորին„ համաքաղաքային միջոցառումը Գյումրու քաղաքապետարանում: Միջոցառման նպատակն էր հաշմանդամություն ունեցող անձանց ինտեգրումը հասարակությանը և նրանց կարողությունների մասին հասարակության իրազեկման բարձրացումը:
JPAGE_CURRENT_OF_TOTAL