Գլխավոր Մամլո կենտրոն Նորություններ «Աստված տվել է ինձ աշխատանք և ես պարտավոր եմ դա կատարել»

11

Սոցիալական պաշտպանություն և խնամք

Բաժնի նպատակն է ապահովել խոցելի և անապահով խմբերի սոցիալական ներգրավվածությունը: Այն կազմված է 2 հիմնական...

Ընթերցել...

2

Համայնքային Զարգացում  

Կիրառելով մասնակցային մեթոդները բաժինը հնարավորություն է ստեղծում, որ համայնքները զարգանան` առաջնորդվելով համայնքի կարիքներով...

Ընթերցել ...

3

Հանրային Առողջություն  

Բաժինը կոչված է պաշտպանելու և բարելավելու խոցելի խմբերի առողջությունը տարբեր կրթական, հիվանդությունների կանխարգելման և առողջ ապրելակերպի խրախուսման...

Ընթերցել...

4

Միգրացիա և Ինտեգրացում

Բաժինը նպատակ ունի մշակել Հայաստան վերադարձողների համար վերաինտեգրման միջոցներ և ստեղծել արդյունավետ տեղեկատվական համակարգ պոտենցիալ...

Ընթերցել...


«Աստված տվել է ինձ աշխատանք և ես պարտավոր եմ դա կատարել»

Չորեքշաբթի, 26 Մարտ 2014 14:00
PDF

«Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ի նախագահ Հայր Ռաֆայել Արքեպիսկոպոս Մինասյանը՝ Առաջնորդ Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի եւ Արեւելյան Եվրոպայի Կաթողիկէ Հայոց և «Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ի գործադիր տնօրեն Գագիկ Տարասյանը սույն թվականի մարտի 12-14-ը գտնվում էին Ավստրիայի Ֆորարլբերգ երկրամասում:

Ֆորարլբերգի կաթողիկե եկեղեցու Vorarlberger KirchenBlatt լրատուն անդրադարձել է այս այցելությանը և հարցազրույց վերցրել Հայր Ռաֆայել Արքեպիսկոպոս Մինասյանից:

Ստորև ներկայացնում ենք հարցազրույցը գերմաներենից թարգմանված:

 

Անցյալ շաբաթվա ընթացքում Հայր Ռաֆայել Արքեպս. Մինասյանն այցելել է Ֆորարլբերգի համայնք:

Իր եկեղեցու`աշխարհով մեկ սփռված անդամների նման Հայր Ռաֆայել Արքեպս. Մինասյանն էլ է բավականին շրջել: Ծնվել է Լիբանանի Բեյրութ քաղաքում, 1966 թվականից ուսանել է Հռոմի քահանայապետական Լևոնյան հայ վարժարանում: 1973 թ.-ին Զմմառի Պատրիարքական Միաբանությանում օծվել է որպես կուսակրոն քահանա: Ավելի ուշ գործունեություն է ծավալել Հարավային Վրաստանի հայկական համայնքում: 1966թ.-ից մինչև 2006թ. նա ղեկավարում էր հայ կաթողիկե համայնքը Կալիֆորնիայում, որտեղ հրատարակում է ամսագիր և դառնում հայկական հեռուստաալիքի հիմնադիր: 2005թ.-ին անվանվում է պատրիարքական Փոխանորդ Երուսաղեմի և Ամմանի Փոխանորդության, իսկ 2011թ.-ին՝ արքեպիսկոպոս՝ ձեռամբ Ամենապատիվ Ներսես Պետրոս ԺԹ Կաթողիկոս Պատրիարքի, ներկայությամբ Արևելյան Կաթողիկե Եկեղեցիների ժողովի նախագահի:

 

 Մեկ երկիր, երկու եկեղեցի

Հայաստանի բնակչության մեծ մասը հանդիսանում է Հայ առաքելական եկեղեցու հետևորդ: Կովկասյան տարածաշրջանում չկան բողոքական քրիստոնյաներ, սակայն կա Հռոմի հետ միացյալ հայ կաթողիկե եկեղեցի: Արքեպիսկոպոս Մինասյանը եկեղեցական լրագրի զրույցում իր ափսոսանքն արտահայտեց հիերարխիայի պառակտման վերաբերյալ, որը խճճված է և հեռուն տանող պատմական հիմքեր ունի: «Ամոթ է մեզ` քրիստոնյաներիս համար, որ չենք կարող ընդհանուր ճանապարհ գտնել: Անջատումը մեր թուլության մեծագույն նշանն է»,- ասել է արքեպիսկոպոսն իր խոսքում:

Մեզանից է կախված

Աստվածաբանորեն ոչ մի տարբերություն չկա առաքելական և կաթողիկե եկեղեցիների միջև: «Մենք միավորված ենք այնքանով, որքանով կիսում ենք միևնույն Խորհուրդները և դավանանքը: Անջատումը, բաժանումը մեծ մասամբ մարդկային, սոցիալական և վարչական է»:

Լուծումների մասին հարցին պատասխանելիս, արքեպիսկոպոս Մինասյանը, խփելով կրծքին, ասաց. «Բավարար չէ միայն սպասել հաշտության և միության, այլ մենք պետք է ինքներս առաջին քայլն անենք: Մենք`եկեղեցիներս, մեծ պատասխանատվություն ենք կրում այդ առաջին քայլն անելու համար»:

Հարցին, թե ով է ճիշտ կամ սխալ վարվում, ճիշտ կամ սխալ ճանապարհով գնում, Libanese-ն պարզապես պատասխանեց. «Մենք բոլորս սխալական ենք»:

Արքեպիսկոպոս Մինասյանը չի սատարում կեղծ աստվածապաշտությունը, այլ ընդհակառակը, նա չի հասկանում բոլոր իրողությունները որպես սուրբ հոգու գործ ընդունելը կամ «ամենն Աստծո ուսերին» թողնելը: «Աստված մեզ կանչել է, և մենք ասել ենք «Այո»: Այդ պատճառով էլ մենք մեր ընդունակություների կողքին ստանում ենք պարտականություն՝ ամեն ինչ անելու: Ներում չկա, երբ մարդ ասում է. «Օ՜, այս աշխատանքն Աստված պետք է կատարի: Ո՛չ: Աստված տվել է ինձ այս աշխատանքը, և ես պետք է այն կատարեմ»:

Կամուրջ դեպի մերձավորի հանդեպ սերը

Հայկական եկեղեցիների միասնության հարցն արքեպիսկոպոս Մինասյանի համար կապված է Հայաստանի և Եվրոպայի միջև կամուրջների ստեղծման հարցի հետ: «Միասնությունը գալիս է հարգանքի միջոցով, նրանից, թե ինչպես ես ինքդ քեզ և մյուսներին վերաբերվում: Բայց միասնությունը նաև սկսվում է բարեգործությունից: Հայկական Կարիտասի նախագահ արքեպիսկոպոս Մինասյանն իր երախտագիտությունն է հայտնում հատկապես Ֆորարլբերգի թեմին, քանզի այն արել է հնարավոր ամեն ինչ՝ աղքատներին օգնելու համար»:

Ի՞նչ չափերի է հասնում աղքատությունը Հայաստանում:

«Հայերը այնքան հպարտ ազգ են եղել,- ասում է արքեպիսկոպոս Մինասյանը, - որ այդ հպարտությունը ստեղծել է որոշ թուլություններ և բողոքներ: Բայց ես չեմ ամաչի ասել, որ աղքատությունը Հայաստանում հասնում է ահռելի չափերի: Սակայն ես չեմ ասում, որ սա Խորհրդային ռեժիմի փլուզումից հետո եկած ազատության հետևանքն է: Խնդիրը պատմական պատճառների վերլուծությունը չէ: Այժմ պետք է ուշադրություն դարձնել նրան, թե «Կարիտաս»-ն ինչ պետք է անի, ինչպես կարող ենք մարդկանց կյանքը բարելավել և վերականգնել նրանց մարդկային արժանապատվությունը:

Աղքատությանը մշտապես ուղեկցող բժշկական խնդիրներն արքեպիսկոպոս Մինասյանը կապում է առողջությանը վերաբերող նվազագույն գիտելիքների պակասի հետ: Ընտանիքներին և գյուղերում բժշկական խնամք և կրթության իրականացվում ենԿարիտասի կենտրոններում

 Հնարավորություն և հույս

Հայաստանում հնարավորությունների սղության պատճառով շատերը՝ հատկապես երիտասարդները, լքում են երկիրը: Նրանցից որոշները հայտնվել էին Ֆորարլբերգում:

Եկեղեցու խնդիրը Հայաստանում Եվրոպական Կարիտասի կազմակերպությունների աջակցության միջոցով երիտասարդների համար հեռանկարների ստեղծումն է իրենց հայրենի վայրերում:

Աղքատության թեման համըկնում է Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի կողմից կարևորված թեմաներից մեկի` աղքատության հետ:

Հռոմի Պապը սիրված է հայերի կողմից:: Եվ դրա պատճառը միայն այն չէ, որ Ջորջ Մարիո Բերգոգլիոն, դեռ որպես կարդինալ և որպես առաջին կաթոլիկ իշխանություն արծարծեց 1915-1916 թթ-ի Հայոց ցեղասպանությունը:

«Հռոմի Պապը հոգ է տանում աղքատությանը վերաբերվող հարցերի մասին: Նա գալիս է մի աղքատ երկրից, մի աղքատ հասարակությունից և այդ պատճառով էլ իհարկե որոշ բաներ կփոխի»: Հռոմի Պապի Հայաստան ժամանումը նույնքան խանդավառությամբ ընդունվել է նաև Ֆորարլբերգում:

Էլ ի՞նչ է ուզում ասել արքեպիսկոպոսը Ֆորարլբերգցիներին:

«Միայն մեկ նախադասություն. առանց արհեստականորեն չափազանցնելու՝ ուզում եմ այս Կարիտասին, եպիսկոպոսին, եկեղեցուն, քաղաքացիական հասարակությանը և բոլոր պատասխանատուներին հղել իմ երախտագիտությունը`շնորհակալություն այն ամենի համար, ինչ դուք արել եք կարիքավոր մարդկանց համար և ոչ միայն Հայաստանում»:

Ընդհունուր տեղեկատվություն

Հայ կաթողիկե եկեղեցին մաս է կազմում Ընդհանրական եկեղեցու հայկական ծիսակարգով: և հայ կաթողիկե եկեղեցին ճանաչում է Հռոմի Սրբազան Քահանայապետին որպես եկեղեցու գլուխ: Հայ առաքելական եկեղեցուց հետո հայ կաթողիկե եկեղեցին երկրորդ քրիստոնեա համայնքն է Հայաստանում: Աշխարհասփյուռ 12 միլիոն հայերից 2 միլիոնը կաթողիկե է: Հայ կաթողիկե եկեղեցու Պատրիարքի նստավայրը գտնվում է Բեյրութում:

1991-թվականին՝ Սովետական միության փլուզումից հետո, Սրբազան Քահանայապետ Հովհաննես Պողոս XIII Պապի կողմից Հայաստանում վերաբացվեց Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի թեմը, և Առաջնորդարանը հիմնադրվեց Հայաստանի երկրորդ քաղաք Գյումրիում:

2011 թվականից թեմի առաջնորդը Ռաֆայել արքեպիսկոպոս Մինասյանն է:

 

Աղքատության թեման համըկնում է Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի կողմից կարևորված թեմաներից մեկի` աղքատության հետ:
x-files | diets | boxing news | sport news | nokia 5230xm