Գլխավոր Մամլո կենտրոն Նորություններ Միգրացիան և թրաֆիքինգը արվեստի լեզվով

11

Սոցիալական պաշտպանություն և խնամք

Բաժնի նպատակն է ապահովել խոցելի և անապահով խմբերի սոցիալական ներգրավվածությունը: Այն կազմված է 2 հիմնական...

Ընթերցել...

2

Համայնքային Զարգացում  

Կիրառելով մասնակցային մեթոդները բաժինը հնարավորություն է ստեղծում, որ համայնքները զարգանան` առաջնորդվելով համայնքի կարիքներով...

Ընթերցել ...

3

Հանրային Առողջություն  

Բաժինը կոչված է պաշտպանելու և բարելավելու խոցելի խմբերի առողջությունը տարբեր կրթական, հիվանդությունների կանխարգելման և առողջ ապրելակերպի խրախուսման...

Ընթերցել...

4

Միգրացիա և Ինտեգրացում

Բաժինը նպատակ ունի մշակել Հայաստան վերադարձողների համար վերաինտեգրման միջոցներ և ստեղծել արդյունավետ տեղեկատվական համակարգ պոտենցիալ...

Ընթերցել...


Միգրացիան և թրաֆիքինգը արվեստի լեզվով

Հինգշաբթի, 04 Հունիս 2015 10:30
PDF

Թրաֆիքինգի և միգրացիայի թեմաները բազմիցս արծածվել են տարբեր հարթակներում և տարբեր մակարդակներով: Այնուամենայնիվ, այս թեմաները պարունակում են հուզական մեծ լիցք և արվեստագետի աչքերով այլ նրբերագներ են ստանում: Արվեստի խոսուն լեզվով այս թեմաները ներկայացնելու համար էլ մայիսի 27-ին «Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ն կազմակերպել էր ցուցահանդես Երևանի Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջում: Նախքան ցուցահանդեսը «Երկու փոքրիկ աղջիկներ» և «Զարմանալի Եվրոպա» ծրագրի շրջանակներում քոլեջի ուսանողների հետ անցկացվել էին միգրացիայի և թրաֆիքինգի վերաբերյալ ֆիլմերի ցուցադրություն և այս թեմաներով քննարկում: Արդյունքում` 42 մասնակից ներկայացրել էին 53 աշխատանքներ, որոնք ներառում էին գեղանկարչություն, գրաֆիկա, քանդակագործություն և էսկալացիաներ:  6 հոգուց բաղկացած ընտրող հանձնաժողովը`քոլեջի արվեստի պատմության դասախոս Ելենա Մովսեսյանը, անկախ փորձագետ Ջուլիա Բրումերը, Հայկական Կարիտասի ծրագրի ղեկավարներ Մովսես Հակոբյանը, Արամ Խաչատուրյանը, ծրագրի համակարգող Գոհար Երանյանը, ծրագրի հաշվապահ Ստելլա Ոսկանյանցը, աշխատանքները գնահատեցին 1-ից 5 բալային սանդղակով` ըստ նախօրոք մշակած երեք չափանիշների.

  1. համապատասխանություն թեմային,
  2. ուղերձի պարզորոշություն,
  3. ստեղծագործական մոտեցման առկայություն:

Արդյունքում` ժուրիի անդամների գնահատումներից հետո «Թրաֆիքինգ» թեմայով լավագույները ճանաչվեցին.

I տեղ՝ Գոռ Առուշանյանի «Ստրուկների երգչախումբ» կտավը (80 000 դրամ),

II տեղ՝ Գայանե Ավետիսյանի «Թրաֆիքինգ» կտավը (50 000 դրամ),

III տեղ` Մանե Արտաշեսյանի ու Շուշան Համբարձումյանի «Թրաֆիքինգ» (30 000 դրամ յուրաքանչյուրին)

«Միգրացիա» թեմայով ներկայացված աշխատանքներից հաղթող ճանաչվեցին

I  Իրինա Արզումանյանի «Վերաինտեգրում» կտավը,

II  Մերի Թորգոմյանի «Հայացք դեպի անցյալ» կտավը:

Բայցևայնպես, չհաղթած մասնակիցները ստացան խրախուսական մրցանակներ, և որ ավելի կարևոր է,  նրանց աշխատանքները կօգտագործվեն «Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ի հետագա գործունեության ընթացքում

LAST_UPDATED2
x-files | diets | boxing news | sport news | nokia 5230xm