Գլխավոր Մամլո կենտրոն Նորություններ Նախատիպային հաշմանդամության խնամքի կենտրոն Գյումրիում

Սոցիալական պաշտպանություն և խնամք

11

Բաժնի նպատակն է ապահովել խոցելի և անապահով խմբերի սոցիալական ներգրավվածությունը: Այն կազմված է 2 հիմնական ստորաբաժանումներից`...

Ընթերցել...

Համայնքային Զարգացում

2

Կիրառելով մասնակցային մեթոդները բաժինը հնարավորություն է ստեղծում, որ համայնքները զարգանան` առաջնորդվելով համայնքի կարիքներով և խնդիրներով, օգտագործելով...

Ընթերցել ...

Հանրային Առողջություն

3

Բաժինը կոչված է պաշտպանելու և բարելավելու խոցելի խմբերի առողջությունը տարբեր կրթական, հիվանդությունների կանխարգելման և առողջ ապրելակերպի...

Ընթերցել...

Միգրացիա և Ինտեգրացում

4

Բաժինը նպատակ ունի մշակել Հայաստան վերադարձողների համար...

Ընթերցել...


Նախատիպային հաշմանդամության խնամքի կենտրոն Գյումրիում

Երեքշաբթի, 28 Փետրվար 2012 00:00
PDF

DSC049832013թ.-ին Գյումրին կունենա մարզային նախատիպային խնամքի կենտրոն` բաղկացած թերապևտիկ, ինֆորմացիոն, մասնագիտական ուսուցման կենտրոններից և բազմաթիվ հաշմանդամ երեխաների համար նախատեսված հանրային զբոսայգիներից: Նախագիծը Հայկական Կարիտասի վաղեմի երազանքն էր, որը հնարավոր դարձավ կյանքի կոչել ԿարիտասԱվստրիայի/Ֆորարլբերգի թեմ/ հետ համագործակցության շնորհիվ: Կենտրոնը նախագծված լինելով հայտնի ճարտարապետ Ռիչարդ Նիկոլուսի կողմից` կունենա բոլոր ժամանակակից վերականգնողական միջոցները`հարյուր երեխաների և երիտասարդների սպասարկելու հնարավորությամբ: Կենտրոնի համար հատկացված 25500 մ2տարածքը տեղակայված կլինի Հայաստանում` Գյումրիում` Անի թաղամասի հարևանությամբ գտնվող Պարույր Սևակ փողոցի վերջնամասում: Կառուցման համար նախատեսված գումարի կեսն արդեն ձեռք է բերված: Ավստրիական Կարիտասը և Հայկական Կարիտասը շարունակում են իրենց համատեղ դրամահավաքը և նախատեսում են կառուցման աշխատանքները սկսել գարնանը:

DSC04426Խնդիրները, որոնց հետ հաշմանդամ երեխաները բախվում են ամեն օր, հանդիսացել են Հայկական Կարիտասի մտահոգության առարկան` ստեղծման առաջին իսկ օրերից: Բայց միյայն 2008թ.-ին կազնակերպությանը հաջողվեց ստեղծել «Արեգակ» խնամքի կենտրոնը` նախատեսված բազմակի հաշմանդամությամբ 30 երեխայի համար: Անցկացված հետազոըութունները ցւյոց տվեցին,որ հաշմանդամ երեխաներն ու իրենց ընտանիքները բախվում են հասարակական, ֆինանսական,կրթական և առողջական լուրջխնդիրների հետ: Հաշմանդամ երեխաների ընտանիքների մեծամասնությունը ապրում է ծայրահեղ աղքատության և վատ սոցյալ-տնտեսական պայմաններում: Նրանք մեկուսացված են սոցիալական միջոցառումներից և նրանց հասարակական զարգացման համար չկան միջոցներ: Այդ առումով «Արեգակ» խնամքի կենտրոնը կարողացավ լուծել նմանատիպ խնդիրներ` իր շահառուներին հնարավորություն տալով ձեռք բերել գործառական հմտություններ, որոնք նրանք կարող են օգտագործել առօրյայում,մասնակցել հասարակական ակտիվ և պասիվ գործունեություններին, որտեղ երեխաները դերը մեծ է, ստանալ հոգեբանական աջակցություն, բժշկական խնամք, հատուկ կրթություն,ֆիզեոթերապիա, մշակութային և երաժշտական թերապիա, կյանքի փորձ և սնունդ:

DSC04983Բայց նախագիծն ունի տարիքային սահմանփակումներկենտրոնում գրանցված շահառուների համար, և երեխաները,որոնք ավարտում են «Արեգակ» ցերեկայինխնամքիկենտրոնը 15 տարեկան հասակում,վերջիվերջոստիպվածենվերադառնալ իրենց իրականությանը`կտրվելով հասարակությունից: Սա կարող է մերշահառուների մոտ առաջացնել խորը դեպրեսիա, քանի որ նրանք հնարավորություն ենունեցելլինելուհասարակությանլիարեքանդամ և նորից պետք է մեկուսանան այդ հասարակությունից:

Նոր կենտրոնը նախատեսված է հարյուր հաշմանդամ երեխաների և երիտասարդների համար, առանց տարիքային սահմանափակման: Բացի բազմաթիվ թերապիաների և վերագանգնողական ծառայությունների մատուցման տարածքներից,կենտրոնը նաև կունենաբոլորի համար ազատ մուտքով տարածքներ հաղորդակցվելու, հանգիստի կազմակերպելու և կենտրոնի սոցիալական կյանք ներգրավելու համար:

 

 

 

 

Մեկնաբանություններ 

 
#4 Օֆելյա Մինասյան 2013-04-18 09:03
Հարգելի Մարինե,շնորհակա լություն մեզ դիմելու համար: Ավաղ պիտի փաստեմ, որ այս պահի դրությամբ Հայկական Կարիտասում չկա թափուր աշխատատեղ, իսկ նոր կենտրոնի կառուցումը կավարտվի 2013թ. վերջ, այնպես որ անհրաժեշտ աշխատակազմի ընտրությունը դեռ չի մեկնարկել:
Այնուամենայնիվ խորհուրդ եմ տալիս մեզ ուղարկել Ձեր հակիրճ կենսագրականը (Rezume)` աշխատատեղ լինելու դեպքում Ձեր թեկնածությունը հաշվի առնելու համար:
Մեջբերում
 
 
#3 Մարինե Մանուկյան 2013-04-03 16:39
Բարև ձեզ լինելով մանկուց հաշնանդամ և մասնագիտությամբ հոգեբան խնդրում եմ հնարավորության դեպքում ինձ ընդգրկել ձեր աշխատանք փնտրողների ցուցակում և տրամդրել աշխատանք Գյումրիում նոր կառուցվելիք ձեր կառույցում:
Մեջբերում
 
 
#2 Ophelia Minasyan 2012-12-03 11:15
Հարգելի Աշոտ, մրցույթը հայտարարվել էր ամռանը և արդեն ընտրվել է շինարարական կազմակերպությու նը` Ախուրյանի Կոոպշին:
Մեջբերում
 
 
#1 ASHOT 2012-11-19 20:14
mrcuyt haytararel ek shinararakan
Մեջբերում
 

Ավելացնել մեկնաբանություններ

Անվտանգության կոդ
Թարմացնել

Armenian Caritas rss