Գլխավոր Մամլո կենտրոն Նորություններ ԱՐԵՎԸ ԺՊՏՈՒՄ Է ԲՈԼՈՐԻՆ…

Սոցիալական պաշտպանություն և խնամք

11

Բաժնի նպատակն է ապահովել խոցելի և անապահով խմբերի սոցիալական ներգրավվածությունը: Այն կազմված է 2 հիմնական ստորաբաժանումներից`...

Ընթերցել...

Համայնքային Զարգացում

2

Կիրառելով մասնակցային մեթոդները բաժինը հնարավորություն է ստեղծում, որ համայնքները զարգանան` առաջնորդվելով համայնքի կարիքներով և խնդիրներով, օգտագործելով...

Ընթերցել ...

Հանրային Առողջություն

3

Բաժինը կոչված է պաշտպանելու և բարելավելու խոցելի խմբերի առողջությունը տարբեր կրթական, հիվանդությունների կանխարգելման և առողջ ապրելակերպի...

Ընթերցել...

Միգրացիա և Ինտեգրացում

4

Բաժինը նպատակ ունի մշակել Հայաստան վերադարձողների համար...

Ընթերցել...


ԱՐԵՎԸ ԺՊՏՈՒՄ Է ԲՈԼՈՐԻՆ…

Ուրբաթ, 21 Դեկտեմբեր 2012 08:30

acՀայկական Կարիտասի նախաձեռնությամբ հաշմանդամության միջազգային օրը տեղի ունեցավ հաշմանդամության ոլորտում աշխատող պետական և հասարակական կառույցների համատեղ “Արևը ժպտում է բոլորին„ համաքաղաքային միջոցառումը Գյումրու քաղաքապետարանում: Միջոցառման նպատակն էր հաշմանդամություն ունեցող անձանց ինտեգրումը հասարակությանը և նրանց կարողությունների մասին հասարակության իրազեկման բարձրացումը:

Բազմաթիվ այլ ծրագրերի հետ մեկտեղ, այս տարի Հայկական Կարիտասը մեկնարկեց “Տեղեկատվական և աջակցության կենտրոն hամակցված հաշմանդամություն ունեցող անձանց համար ծրագիրը, որը ստեղծվել է` տրամադրելու տեղեկավություն, խորհրդատվություն և ուսուցումներ, հավաքելու տեղեկություններ տարբեր աղբյուրներից, որոնք ուղղված կլինեն շահերի պաշտպանության հետագա գործողությունների իրականացմանը, ինչպես նաև մշակելու համապատասխան մեխանիզմներ` անհապաղ և նպատակաուղղված աջակցության համար:
Համաձայն ՄԱԿ-ի տվյալների, երկրագնդի բնակչության մոտ 15 տոկոսը կազմում են տարբեր հաշմանդամություններ ունեցող մարդիկ: Ամենամեծ “փոքրամասնություն” կազմող խումբը ստիպված է զերծ մնալ հասարակական կյանքի տարբեր ոլորտներից անմատչելի պայմանների պատճառով: Հայկական Կարիտասը համոզված է, որ հավասար և հասանելի պայմաններ լիարժեք կյանք վարելու համար հնարավոր է ստեղծել միմիայն համատեղ ջանքերի միջոցով:
Ծրագրի շրջանակներում կազմակերպությունը նախատեսում է գործարկել մեղանիզմներ` շահագրգիռ կառույցների հետագա համագործակցությունը զարգացնելու և ցանց ստեղծելու ուղղությամբ: Ցանցի ստեղծումը կնպաստի հաշմանդամություն ունեցող անձանց և նրանց ընտանիքներին առավել համապարփակ և ուղղորդված ծառայություններ մատուցելուն:
Առաջին քայլերը այս ուղղությամբ արվեցին կազմակերպության կողմից հաշմանդամության հարցերին վերաբերող տեղեկատվության տրամադրման համար թեժ գիծ ծառայությունը գործարկելու միջոցով. այս ծարայությունը ոչ միայն տրամադրում է անհրաժեշտ սոցիալ-հոգեբանական խորհրդատվություն, այլ նաև ուղորդում է հետաքրքրվողներին դեպի այն կառույցները, որոնք առավել արդյունավետ լուծում կարող են առաջարկել տվյալ խնդրին:
Հաջորդիվ կազմակերպվեցին կլոր սեղան հանդիպումներ շահագրգիռ կառույցների հետ` համատեղ միջոցառման կազմակերպման և հետագա գործունեության պլանավորման համար: Առանձին աշխատանքային հանդիպում անցկացվեց նաև տեղական լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ, որի ժամանակ քննարկվեցին հաշմանդամության ոլորտի առավել առանցքային հիմնախնդիրները, հաշմանդամության խնդիրների լուսաբանման հիմունքները և հասարակության կարծրատիպային վերաբերմունքի փոփողման ուղիները: Այս հանդիպման ժամանակ կազմակերպությունը նաև հայտարարեց լավագույն լրատվական հրապարակման մրցույթ :

DSC0797711Հաշմանդամության միջազգային օրվան նվիրված միջոցառումը զարգացող համագործակցության առաջին արդյունքներից էր: Ներդնելով բոլոր կազմակերպությունների առկա ռեսուրսները, կազմակերպվեց մի տոն, որի ընթացքում ելույթ ունեցան կազմակերպիչ կառույցների սաները, ներկայացվեցին նրանց ձեռքի աշխատանքներ, երեխաները արեստավարժ նկարիչների հետ հանդիսատեսի դատին հանձնեցին իրենց մասնակցությամբ ստեղծված ժամանակակից արվեստի նմուշներ` պերֆորմանս և իրենց նկարներով զարդարված փայտյա խորանարդներ, որոնց միջոցով նրանք փոխանցեցին հանդիսատեսին միջոցառման հիմնական ուղերձները.
• Եկեք ապրենք միասին:
• Ոչինչ մեր մասին` առանց մեր մասնակցության:
• Ես կարող եմ լինել առաջիններից մեկը:
• Իմ կարողությունները չտեսնելը քո անկարողությունն է:
Միջոցառման կազմակերպիչները` ոգեվորված ձեռնարկի հաջողությամբ, որոշեցին նախաձեռնությունը վերածել ավանդույթի և ամեն կերպ խթանել պետական և ոչ-պետական կառույցների համատեղ աշխատանքի մշակույթի ձևավորումը:

Կազմակերպիչների ցանկը կարող եք ներբեռնել այստեղից.button

 

Ավելացնել մեկնաբանություններ

Անվտանգության կոդ
Թարմացնել

Armenian Caritas rss