Գլխավոր Մամլո կենտրոն Նորություններ ԱՎԱՆԴՈՒՅԹՆԵՐԻ ՎԵՐԱԾՆՈՒՆԴ

11

Սոցիալական պաշտպանություն և խնամք

Բաժնի նպատակն է ապահովել խոցելի և անապահով խմբերի սոցիալական ներգրավվածությունը: Այն կազմված է 2 հիմնական...

Ընթերցել...

2

Համայնքային Զարգացում  

Կիրառելով մասնակցային մեթոդները բաժինը հնարավորություն է ստեղծում, որ համայնքները զարգանան` առաջնորդվելով համայնքի կարիքներով...

Ընթերցել ...

3

Հանրային Առողջություն  

Բաժինը կոչված է պաշտպանելու և բարելավելու խոցելի խմբերի առողջությունը տարբեր կրթական, հիվանդությունների կանխարգելման և առողջ ապրելակերպի խրախուսման...

Ընթերցել...

4

Միգրացիա և Ինտեգրացում

Բաժինը նպատակ ունի մշակել Հայաստան վերադարձողների համար վերաինտեգրման միջոցներ և ստեղծել արդյունավետ տեղեկատվական համակարգ պոտենցիալ...

Ընթերցել...


ԱՎԱՆԴՈՒՅԹՆԵՐԻ ՎԵՐԱԾՆՈՒՆԴ

Շաբաթ, 25 Մայիս 2013 18:07
PDF

DSC02642Մայիսի 23 –ին Գյումրու ժողովրդական ճարտարապետության եւ քաղաքային կենցաղի թանգարանում բացվեց հայկական ձեռքի ավանդական աշխատանքների ցուցահանդեսը: Ձեռնարկը կազմակերպվել էր «Հույսի արահետ, հույսի հովիտ» հասարակական կազմակերպության «Ավանդական ձեռքի աշխատանքների վերածնունդը գյուղում» ծրագրի շրջանակներում, որը կյանքի է կոչվել Հայկական Կարիտասի «Արամազդ» սոցիալ-կրթական զարգացման ծրագրի կողմից համայնքային զարգացման համար տրամադրվող դրամաշնորհի միջոցով: Ծրագրի հիմնական նպատակն էր կազմակերպել Ամասիայի շրջանի Մեղրաշատ սահամանամերձ համայնքի թվով 24 կանանց համար 5-ամսյա ասեղնագործության եւ ժանյակագործության դասընթաց: Արդյունքների հրաշալի վկայությունն էր ցուցահանդեսին ներկայացված ձեռագործ աշխատանքները:
Խոսելով ծրագրի արդյունքների մասին, ծրագրի ղեկավար և «Հույսի արահետ, հույսի հովիտ» ՀԿ նախագահ Ալիսա Սահակյանը նշեց ուսուցանող Սուսաննա Վարդանյանի մեծ ավանդը ծրագրի հաջողության գործում: Քիչ են այսօր մասնագետները, ովքեր տիրապետում են մեր ավանդական ասեղնագործության և ժանյակագործության տեխնոլոգիաներին և ովքեր պատրաստ են համբերատար փոխանցել իրենց հմտությունները և գիտելիքները մյուսներին:
Կարիտասի «Արամազդ» սոցիալ-կրթական զարգացման ծրագրի ղեկավար Զառա Աղանյանի խոսքերով այս ծրագիրը առաջին իսկ օրվանից ուներ DSC02633հաջողված լինելու բոլոր նախադրյալները, քանի որ այն իրականացվում է Մեղրաշատի համախմբված և ակտիվ համայնքում, արեստավարժ մասնագետի կողմից և ծառայում է ազգանվեր գործի:
- Մենք բարձր ենք գնահատում մեր համայնքի համար արված յուրաքանչյուր ներդրում և պատրաստ ենք համագործակցել յորաքանչյուր կազմակերպության հետ, որը գործում է ի նպաստ ժողովրդի,- հավաստիացնում է Մեղրաշատի գյուղապետ Վահրամ Սաղաթելյանը:
Միջոցառման սկիզբը ազդարարվեց Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանի բացման խոսքով: Նշելով ձեռնարկի կարևորությունը, պարոն Ցոլակյանը շնորհակալություն հայտնեց Հայկական Կարիտասին մշակույթի պահպանմանը նպաստելու համար և շնորհավորեց աշխատանքների հեղինակներին իրենց առաջին ցուցահանդեսի կապակցությամբ:
Միջոցառմանը ներկա Գյումրիում Ռուսաստանի Դաշնության հյուպատոս Վասիլի Կորչմարը հիացմունքով պատմեց, որ ներկայացված աշխատանքները իր մոտ հաճելի հուշեր արթնացրեցին: Նա բազմիցս է տեսել իր տատիկի պահարանում դրված ասեղնագործված սփրոցներ և անձեռոցիկները, որոնք օգտագործում էին միայն տոնական օրերին և ուրախ է, որ Հայաստանում ջանքեր են ձեռնարկվում այդ արհեստը պահպանելու համար:
Միջոցառմանը ներկա էին նաև Շիրակի փոխմարզպետ Սեյրան Պետրոսյանը, «Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ի փոխտնօրեն Գագիկ Տարասյանը, Շիրակի մարզպետի խորհրդական Հասմիկ Կիրակոսյանը, Գյումրիի հայ Կաթողիկէ եկեղեցու ժողովրդապետ Տեր Գրիգոր քահանա Մկրտչյանը, Գյումրու ժողովրդական ճարտարապետության եւ քաղաքային կենցաղի թանգարանի տնօրեն Սոնա Հարությունյանը և շատ այլ պատվավոր հյուրեր:
Աշխատանքների բոլոր հեղինակներին Հայկական Կարիտասի կողմից հանձնեցին նվերներ: Ցուցահանդեսը կգօրծի երեք օր` Մայիսի 23-26-ը:

x-files | diets | boxing news | sport news | nokia 5230xm