Գլխավոր Մամլո կենտրոն Նորություններ ԹՐԱՖԻՔԻՆԳԻ ՄԱՍԻՆ ԿԼՈՐ ՍԵՂԱՆԻ ՇՈՒՐՋ

11

Սոցիալական պաշտպանություն և խնամք

Բաժնի նպատակն է ապահովել խոցելի և անապահով խմբերի սոցիալական ներգրավվածությունը: Այն կազմված է 2 հիմնական...

Ընթերցել...

2

Համայնքային Զարգացում  

Կիրառելով մասնակցային մեթոդները բաժինը հնարավորություն է ստեղծում, որ համայնքները զարգանան` առաջնորդվելով համայնքի կարիքներով...

Ընթերցել ...

3

Հանրային Առողջություն  

Բաժինը կոչված է պաշտպանելու և բարելավելու խոցելի խմբերի առողջությունը տարբեր կրթական, հիվանդությունների կանխարգելման և առողջ ապրելակերպի խրախուսման...

Ընթերցել...

4

Միգրացիա և Ինտեգրացում

Բաժինը նպատակ ունի մշակել Հայաստան վերադարձողների համար վերաինտեգրման միջոցներ և ստեղծել արդյունավետ տեղեկատվական համակարգ պոտենցիալ...

Ընթերցել...


ԹՐԱՖԻՔԻՆԳԻ ՄԱՍԻՆ ԿԼՈՐ ՍԵՂԱՆԻ ՇՈՒՐՋ

Հինգշաբթի, 30 Մայիս 2013 00:00
PDF

Հայկական Կարիտասի միգրացիայի և թրաֆիքինգի ռեսուրս կենտրոնը հերթական անգամ հավաքել էր կլոր սեղանի շուրջ թրաֆիքինգի հարցերով թեժ գիծ ծառայություն մատուցող կազմակերպություններին: Հանդիպման նպատակն էր ամփոփել կատարված աշխատանքները, կիսվել փորձով և դիտարկումներով, ինչպես նաև գտնել համագործակցության եզրեր ծառացած խնդիրների լուծման համար:
Հայկական Կարիտասի 8212 համարով շահագործվող թեժ գիծ ծառայությունը գործում է 2012 թվականի նոյեմբեր ամսից: Ինչպես նշեց ծրագրի իրավաբան Նոննա Մարգարյանը, զանգերի գերակշիռ մասը պատկանել են երկրից մեկնելու ցանկություն հայտնող քաղաքացիներին: Մարգարյանի կարծիքով սա դրական ցուցիչ է այն առումով, որ այժմ մեր քաղաքացիները հակված են մանրամասն տեղեկատվություն ստանալ մեկնելուց առաջ և փորձում են հասցնել նվազագույնի անօրինական միգրացիայի վտանգները: Հաշվետու ժամանակաշրջանում կենտրոնը չի ունեցել թրաֆիքինգի դեպքեր արձանագրող զանգեր:
«ԱՄՔՈՐ» կազմակերպությունից Վիկտորիա Ավակովան նույնպես նշեց, որ նրանց կողմից սպասարկվող թեժ գիծ ծառայության միայն 20% է կազմում բուն թրաֆիքինգին վերաբերող զանգերը, մնացած դեպքերում քաղաքացիներին հետաքրքրվում են օրինական միգրացիայի հնարավոր ճանապարհներով: «Հույս և օգնություն» ՀԿ ներկայացուցիչ Մերի Գրիգորյանը փաստեց, որ իրենց և ԱՄՆ դեսպանատան կողմից գործարկվող ծառայության առանձնահատկությունը կայանում է նրանում, որ իրենց դիմում են հիմնականում ուսանողներ:
Կազմակերպությունները նաև կիսվեցին իրենց կողմից արձանագրած միգրացիայի վտանգավոր դրսևորումների դեպքերով:
«Միգրացիայի և թրաֆիքինգի ռեսուրս կենտրոն» ծրագրի ղեկավար Մովսես Հակոբյանի խոսքերով, Հայաստանում զարգացման միտում է նկատվում օրինական միգրացիայի պատրվակով կազմակերպվող դրամաշորթումները: Նրա խոսքերով, կենտրոնում գրանցվել են նմանատիպ դեպքեր Կանադա մեկնելու ցանկություն ունեցող քաղաքացիների հետ: Հակոբյանը առանձնակի կարևորեց կազմակերպությունների համագործակցությունը նման երևույթների դեմ պայքարում:
Հանդիպման ընթացքում մասնակիցները նաև զրուցեցին արտագաղթի աճի և պատճառների մասին. մասնավորապես քննարկվեցին առողջական պատճառներով մեկնողների դեպքերը և Հայաստանում լայն տարածում ստացած «Մահացու ախտորոշում» երևույթը, երբ հայ բժիշկները ժամ առաջ շտապում են հայտնել հիվանդներին իրենց ծանր և դժվար բուժվող հիվանդության մասին և`«եթե ուզում են ապրել», վերջիններիս խորհուրդ են տալիս դիմել արտերկրյա մասնագետներին:
Մեկ այլ անհանգստացնող երևույթ է նաև նկատվում Ռուսաստանում, երբ Հայաստանի քաղաքացիներին մերժում են մուտք գործել երկիր: Իրավիճակը բարդացնում է այն հանգամանքը, որ անձնագրերում չի կատարվում պաշտոնական մերժման ոչ մի նշում և միայն վերադառնալուց և հարցումներ կատարելուց հետո է պարզվում, որ նրանք ստացել են մերժում:
Հանդիպման ավարտին մասնակից կազմակերպություններն որոշեցին ավելացնել նմանատիպ հանդիպումների հաճախականությունը, իսկ թեժ-գիծ ծառայութունների արդյունավետ աշխատանքի համար` զարգացնել ուղղորդման մեղանիզմները:
Հանդիպմանը մասնակցեցին «ԱՄՔՈՐ», «Հույս և օգնություն» ՀԿ, «Մարդը կարիքի մեջ» ԲՀԿ (People in Need) , ԱՄՆ դեսպանատան թրաֆիքինգի դեմ պայքարի բաժնի, Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի (ICHD), Ֆրանս-հայկական զարգացման հիմնադրամի և «Դեմոկրատիան այսօր» ՀԿ  ներկայացուցիչները:


Հանդիպումը իրականացվեց «Միգրացիայի և թրաֆիքինգի ռեսուրս կենտրոն»  ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է Կարիտաս Ֆրանսիայի կողմից: Կենտրոնը ստեղծվել է օրինական միգրացիայի ձևերի մասին տեղեկատվություն հավաքագրելու և տարածելու, ինչպես նաև թրաֆիքինգի զոհերին խորհրդատվական աջակցություն տրամադրելու համար:

x-files | diets | boxing news | sport news | nokia 5230xm