"Արամազդ" սոցիալ-կրթական զարգացման ծրագիր
Իրականացման ժամանակահատվածը` 2012-2015
Ծրագրի նախապատմությունը`
2003-2006 թթ. Հայկական Կարիտասը իրականացրեց “Քաղաքացիական հասարակության զարգացումը Հայաստանի փախստականաբնակ համայնքներում” ծրագիրը, որը Ամասիայի, Վարդենիսի և Ճամբարակի համայնքային կենտրոնների կարողությունները հզորացրեց՝ ինտեգրացման և զարգացման հնարավորություններ ստեղծելով 38 գյուղական համայնքների համար: Ծրագրի ավարտին երեք համայնքային կենտրոնները գրանցվեցին և դարձան հասարակական կազմակերպություններ:
Նորաստեղծ հասարակական կազմակերպությունները պետք է խթանեն փախստականներով բնակեցված համայնքների զարգացումը և վերազարթոնքը, ինչպես նաև պետք է նպաստեն փախստականների ինտեգրմանը:
2006 թվականից այս ծրագրին հաջորդեց “Արամազդ” սոցիալ-կրթական զարգացման ծրագիրը, որը ներկայումս եւս ջանքեր է գործադրում տարածաշրջաններում գործող ՀԿ-ների զարգացման ուղղությամբ:
Նպատակը`
“Արամազդ” սոցիալ-կրթական զարգացման ծրագրի նպատակն է նպաստել Ամասիայի (Շիրակի մարզ), ճամբարակի և Վարդենիսի (Գեղարքունիքի մարզ) տարածաշրջանների սահմանամերձ համայնքների սոցիալ-տնտեսական միջավայրի բարելավմանը և ավանդական ձեռքի աշխատանքների վերականգնմանը:
Խնդիրները`
Գործընկերները` Իսպանական Կարիտասի, Ֆրանսիական Կարիտասի , Բելգիական Կարիտաս
Ծրագրի ղեկավար`Զառա Աղանյան