Գլխավոր Ծրագրեր Համայնքային զարգացում Գերմանական Բարեկամություն

VTEM Image Stack
VTEM Image Stack
VTEM Image Stack
VTEM Image Stack
VTEM Image Stack
VTEM Image Stack

«Գերմանական բարեկամություն» ծրագիր

Սկիզբ`2003

Նախապատմություն`

Ծրագիրը մտահղացել են Գերմանիայի Բոնն քաղաքի Կարդինալ Ֆրինգզի անվան Գիմնազիայի ուսուցչական անձնակազմը, սաները և ծնողները դեռևս 2003 թվականին: Առ այսօր գիմնազիան պարբերաբար դրամահավաք է կազմակերպում, որպեսզի Հայաստանում դպրոցահասակ երեխաների կրթական պայմանները բարելավվեն և լուծվեն դպրոցների առաջնային խնդիրները: Ծրագիրը նաև սատարում է համայնքային կարողությունների կառուցմանը` խթանելով համայնքային մասնակցությունը ծրագրի իրականացման բոլոր փուլերում:
Համայնքները ծրագրերում իրենց մասնակցությունն են ունենում ապահովելով ներդրում ծրագրի առնվազն 20%-ի չափով` աշխատանքի, շինանյութի և գումարի տեսքով:

Առաջին երկու տարիներին (2003, 2004) ընդգրկվել են Շիրակի եւ Գեղարքունիքի մարզերի 11 հեռավոր գյուղերի դպրոցներ` 6-ը Շիրակում և 5-ը Գեղարքունիքում:

2005 թ-ին Քեթիի, Վարդաքարի գյուղական դպրոցները եւ Ախուրիկ գյուղում գործող Ռուսական սահմանապահ զորքերի դպրոցը, ինչպես նաեւ Գյումրու 8-րդ միջնակարգ դպրոցի տարածքում գործող ՙԼիության տուն՚ ՀԿ-ն մասնակցեցին ծրագրին:

2006 թ-ին անմիջական օգնություն տրամադրվեց Գյումրիում, Սպիտակում եւ Վանաձորում գործող մի շարք հատուկ կարիքներով երեխաների դպրոցների և մանկատների սաներին:

2007 թ-ին կառուցվեց Կրաշեն գյուղական դպրոցի սպորտդահլիճը, վերանորոգվեց սանհանգույցը և կահավորվեց դպրոցի ճաշարանը: Նույն տարում կատարվեցին նաև Գյումրու հատուկ կարիքներով երեխաների 3-րդ դպրոցի պատի ամրացման աշխատանքները:

2008 թ-ին հաստատվեցին ևս երեք ծրագրեր. Գյումրու 11-րդ դպրոցի զուգարանների վերանորոգման, Գյումրու հատուկ կարիքներով երեխաների 3-րդ դպրոցի լվացքատան կառուցման և Գյումրու 8-րդ միջնակարգ դպրոցում գործող «Լիության Տուն» ՀԿ-ի ՙՀամայնքային  Ընդունարան՚ ծրագրերը: Դպրոցական աջակցության ծրագրերից բացի Գիմնազիումի սաները ուսուցչական եւ ծնողական խորհուրդների աջակցությամբ նախաձեռնեցին անմիջական օգնություն սոցիալապես անապահով պայմաններում բնակվող 20 ընտանիքների:

2009 թ-ին ֆինանսավորվեցին հետևյալ ծրագրերը. Առափի համայնքի միջնակարգ դպրոցի գլխավոր մուտքի հատվածում հանդերձարանի և սանհանգույցների կառուցումը, որի իրականացման համար դպրոցական համայնքի ներդրումը աննախադեպ էր ծրագրի համար, քանի որ կազմեց հաստատված գումարի 100%-ը: Գյումրու ՙԲնանկար՚ արվեստի դպրոցի երկու սենյակների հիմնովին և ընդանուր դպրոցի կոսմետիկ վերանորոգումը: Այս ծրագիրը եւս գրանցեց առանձնահատուկ նվաճում. ծրագրին Գյումրու Քաղաքապետարանը կատարեց 20% ֆինանսական ներդրում: 2009 թ-ին եւս շարունակվեց աջակցությունը տնակային պայմաններում բնակվող անապահով ընտանիքներին: Շահառուների թիվը այս անգամ 53 էր:

2010 թ-ին կատարվելու են Փոքրաշեն գյուղի միջնակարգ դպրոցի վերանորոգումը,  Գետքի միջնակարգ դպրոցի գրադարանի վերանորոգումը և կահավորումը, ինչպես նաև Ախուրյանի գյուղատնտեսական վարժարանի վերանորոգումը: Դպրոցական աջակցության ծրագրերին զուգահեռ շարունակվելու է նաև սոցիալական աջակցության ծրագիրը` ուղղված տնակային պայմաններում բնակվող ընտանիքներին:

Գործընկերներ`Ծրագիրը օժանդակությունը ստանում է Գերմանիայի Բոնն քաղաքի Կարդինալ Ֆրինգզի անվան Գիմնազիայի ուսուցիչների, աշակերտների և ծնողների ջանքերի շնորհիվ:

Ծրագրի ղեկավար`Գայանե Նորիկյան

Armenian Caritas rss