Ծխական Հասարակական Խորհուրդները Հյուսիսային Հայաստանում
Սկիզբ` 2009
Սկիզբ` Լոռիի տարածաշրջան գյուղ Կաթնառատ,Կաթնաղբյուր,Պետրովկա,Սարատովկա, Բլագոդարնոյե
Նպատակը`
Ծրագրի նպատակն է Հայաստանի հյուսիսում` հինգ գյուղերի սոցիալական պայմանների բարելավումը` խթանելով քրիստոնեական սոցիալական ուսուցումը ծխական առաջնորդների շրջանում,առաջացնելով վարքագծի փոփոխություն: Այսպիսով է,որ կխթանվի քրիստոնաբար տոգորված կամավորությունը համայնքում կամավորները կմոբիլիզացվեն, կինքնահաստատվեն,համայնքային զարգացմանը նպաստելու կարողություններ կունենան:
Գործողությունների նկարագրությունը`
Փորձելով աջակցել համայնքներին սեփական կարինքներին արձագանքելու գործում` ԿՕԾ-Հարավային Կովկասը հիմք դրեց տարածաշրջանային Ծխական Հասարակական Խորհուրդ ծրագրի, որի միջոցով ընդունված ԾՀԽ մոտեցումները համապատասխանեցվեցին Հայկական Կարիտասի, Կարիտաս Վրաստանի և Հռոմեական Կաթողիկե Եկեղեցու Բաքվի համայնքի անհատական կարիքներին: Ունենալով Շիրակի մարզում 6 ԾՀԽ խմբերի զարգացման փորձ` 2009 թվականին ԾՀԽ կոնցեպցիան տարածվեց Լոռու մարզի 5 գյուղերում ` ընդգրկելով Կաթնառատը, Կաթնաղբյուրը, Պետրովկան, Սարատովկան և Բլագադարնոյեն: Թիրախ գյուղերում ստեղծվեցին 5 Ծխական Հասարակական Խորհուրդներ, որոնք գործում են ժողովրդավար կառավարման հիմունքներով` խթանելով համայնքի և եկեղեցու միջև առավել սերտ կապ և օգտագործելով ինքնազարգացման գործում համայնքի լայն մասնակցությունն ապահովող գործիքներ: Տեղական կարիքներին համապատասխանեցված դասընթացային մոդուլները ԾՀԽ խմբին զինում են անհրաժեշտ գիտելիքներով և հմտություններով: Դասընթացների մաս հանդիսացող փոքր դրամաշնորհների բաղադրիչը մասնակիցների և տեղական համայնքի համար գործնական և շոշափելի է դարձնում ԾՀԽ սկզբունքների տված արդյունքները:
Շահառուներ`
Ծրագրի թիրախային խմբերն են Հայաստանի Լոռու մարզի հինգ գյուղերի ծխական առաջնորդները և կամավորները: Ծրագրի շահառուներն են հինգ գյուղերի ողջ բնակչության 75 % /միջինը 2500 մարդ/
Ֆինանսավորում` Կարիտաս Ավստրիա /Իննսբրուկ/
Ծրագրի ղեկավար`Գայանե Նորիկյան