Սոցիալ-տնտեսական ինքնակազմակերպում գյուղական համայնքներում
Սույն էջի բովանդակության համար պատասխանատու է միայն «Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ն, և այն ոչ մի կերպ չի կարող ներկայացնել Եվրոպական միության տեսակետները
Եվրոպական միության ՆՍԱԼԱ ծրագիրը Հայաստանում
Այս ծրագիրը եռամյա ծրագիր է և կիրագործվի 200-2012 թթ-ին: Ծրագիրը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Կարիտաս Ինտերնացիոնալը Բելգիայում կազմակերպությունների կողմից: Ընդհանուր բյուջեն կազմում է 215,750 Եվրո, որից 90 % -ը տրամադրում է Եվրոպական միությունը, իսկ 10%-ը Կարիտաս Ինտերնացիոնալը Բելգիայում կազմակերպությունը:
Հայաստանի գյուղական համայնքների տնտեսական և սոցիալական զարգացումը մեծ նշանակություն ստանում, հատկապես եթե Հայաստանը ձգտում է դառնալ իրական ժողովրադավարական պետություն, որն ունի աշխատանքով ապահովված, քաղաքացիական ակտիվություն դրսևորող բնակչություն:
Սոցիալական և տնտեսական աճը, ինչպես նաև Համախառն ներքին Արդյունքի աճի մեծ մասը սահմանափակվում է Երևանով, ու երկրի բնակչության 40%-ն է բնակվում: Գյուղերի և մայրաքաղաքի միջև օրեցօր աճող ճեղքվածքը մեծ խնդրի է վերածվում: Գյուղերում աճում է գործազրկության մակարդակը, կախված տարվա ժամանակահատվածից այն կարող է տատանվել 20-60%-ի միջև: Գործող բիզնեսները հիմնականում համեստ առևտուրն ու ագրոբիզնեսն են, որոնցից շատերը եկամտաբեր չեն և գործում են առանց ավանդական բիզնեսի սկզբունքների մասին համապատասխան գիտելիքների:
Շատ սոցիալական հարցեր մնում են չուսումնասիրված և չլուծված: Զարգացման հիմնական խոչընդոտներից են Հայաստանի շատ գյուղական համայնքներում իշխող այն մտածելակերպը, որ անկարող են իրենք իրենց օգնել: Մյուս կողմից երկրում գերակայում է սեփական շահերը հետապնդող քաղաքական ենթահամակարգը (ստվերային ադմինիստրատիվ, տնտեսական, սոցիալական և հասարակական ենթահամակարգերը):
Որպեսզի նպաստի Հայաստանի գյուղական համայնքներում սոցիալ-տնտեսական զարգացմանը, Հայկական Կարիտասը Գեղարքունիքի, Լոռու և Շիրակի մարզերում իրականացնում է ՙՍոցիալ-տնտեսական ինքնակազմակերպում գյուղական համայնքներում՚ եռամյա ծրագիրը:
Հայկական Կարիտասը ծրագիրը իրականացնում է սերտորեն համագործակցելով Գեղարքունիքի Առևտրաարդյունաբերական Պալատի, Գյումրու Զարգացման Կենտրոնի և Վանաձորի " Խաչվող ուղիներ " ՀԿ-ի հետ:
Ծրագրի գերխնդիրն է Հայաստանի 15 գյուղական համայնքներում առաջացնել զգալի դրական փոփոխություն համայնքների մասնակցությոամբ` տրամադրելով սոցիալ-տնտեսական զարգացման հնարավորություններ:
Ծրագրի հիմնական ուղղություններն են`
Հայաստանում Եվրոպական հանձնաժողովի պատվիրակություն
Ֆրիկի 21,Երևան,Հայաստան
Հեռ.` +37410 546494
Ֆաքս.` +37410 546495
Այս էլ.փոստի հասցեն պահպանված է spam bots-երից, պետք է Javascript-ին հնարավորություն տալ դիտելու համար
www.delarm.ec.europa.eu
Ծրագիրը իրագործվում է հետևյալ կազմակերպությունների հետ համատեղ
Գեղարքունիքի Առևտրաարդյունաբերական Պալատ
Գյումրու Զարգացման Կենտրոն
«Խաչվող ուղիներ» ՀԿ
Գործընկերներ`Եվրոպական միություն և Կարիտաս Բելգիան
Ծրագրի ղեկավար` Գայանե Նորիկյան