Խմելու և ոռոգման ջրագծերի վերանորոգում Հայաստանի հյուսիսային շրջանում
Սկիզբ`2010
Նախապատմություն`
Ջրամատակարման ծրագրերի իրականացումը Հայկական Կարիտասի ռազմավարական ուղղություններից մեկն է եղել դեռ 1996 թվից: Խմելու ջրի բավարար ռեսուրսներ ունենալու պայմաններում էլ մինչ այսօր հազարավոր ընտանիքներ զուրկ են մաքուր և անհրաժեշտ քանակի ջուր ստանալու հնարավորությունից: Այս խնդրի հիմնական պատճառը քայքայված ջրագծերն են, որոնք կառուցվել են դեռ 1960-ական թվականներին և կապիտալ վերանորոգման կարիք ունեն: Քայքայված ջրագծերը մոտավորապես 50-60 տոկոս ջրային կորստի պատճառ են հանդիսանում և մարդիկ հնարավորություն չունեն լուծել բազմաթիվ առաջնային կարիքներ, որոնք կապված են խմելու ջրի հասանելիության հետ:
Մոտավորապես նույն վիճակն է նաև ոռոգման ցանցերում, միայն այն տարբերությամբ, որ ի տարբերություն խմելու ջրի, ոռոգման ջրի ռեսուրսները բավարար չեն, և արդյունքում մի շարք գյուղական վայրերի բնակիչներ զուրկ են իրենց դաշտերը ոռոգելու հնարավորությունից: Այս հանգամանքը բացասական ազդեցություն է թողնում տնտեսությունների ֆինանսական մակարդակի վրա, քանի որ գյուղական բնակիչները այնքան արտադրանք չունեն շուկա հանելու և բնականաբար բավարար եկամուտներ չեն ստանում իրենց հողերից:
Ջրամատակարարման ծրագրերն իրականացնելիս ստեղծել ենք Համայնքային աշխատանքային խմբեր, որոնք ամբողջ իրականացման ընթացքում իրենց ակտիվ մասնակցությամբ ու նյութական ներդրմամբ նպաստել են ծրագրի հաջող ավարտին:Ներդրումները եղել են ֆինանսական,ֆիզիկական աշխատանքով, նյութերով ու աշխատանքային գործիքներով, մեխանիզմով ու տրանսպորտային միջոցներով: Ներդրման միջինը կազմել է 20-ից մինչև 33 տոկոս:
Այս նոր ծրագրի օգնությամբ Հայաստանի երեք մարզի` Շիրակ, Լոռի Գեղարքունիք, 13 գյուղերում ջրամատակարարման ծրագրեր են իրագործվում:(Տես գյուղերի ցանկը ներքևում)
Նպատակը
Ծրագրի նպատակն է բարելավել թիրախ համայնքների բնակիչների տնտեսական, սանիտարահիգիենիկ և սոցիալական պայմանները` զուգահեռաբար զարգացնելով տեղի համայնքների կարողությունները ջրային ռեսուրսների կառավարման գործում:
Խնդիրները
Ծրագրում ընդգրկված համայնքները
| # | Համայնքները | Աշխատանքների նկարագրությունը | Հովանավորը |
| Շիրակի մարզ | |||
| 1 | Գետք | Կանցկացվի 900 գ/մ խմելու ջրի սինթետիկ խողովակաշար, կկառուցվի 2 դիտահոր, կտեղադրվի 2 փական: | Ռենովաբիս |
| 2 | Ախուրիկ | Կմոնտաժվի խմելու ջրի 700 գ/մ սինթետիկ խողովակաշար, կկառուցվի 8 դիտահոր, կտեղադրվի 8 փական: | Ռենովաբիս |
| 3 | Հացիկ | Կանցկացվի 1000 գ/մ d=50 մմ խմելու ջրի սինթետիկ խողովակաշար, կկառուցվի 4 դիտահոր, կտեղադրվի 4 փական: | Ռենովաբիս |
| 4 | Հայկավան | Կանցկացվի 750 գ/մ խմելու ջրի սինթետիկ խողովակաշար, կկառուցվի 3 դիտահոր, կտեղադրվի փական: | Ռենովաբիս |
| 5 | Առափի | Կանցկացվի 800 գ/մ խմելու ջրի սինթետիկ խողովակաշար, կկառուցվի 5 դիտահոր, կտեղադրվի 5 փական: | Ռենովաբիս |
| 6 | Արևիկ | Կանցկացվի 62 գ/մ d=150 մմ մետաղյա խողովակներով ոռոգման ցանց: Կկառուցվի մեկ պոմպակայան, կտեղադրվի 30 լիտր/վրկ հզորության մեկ պոմպ, կանցկացվի 160 գ/մ եռաֆազ հոսանք, պոմպակայանը կցանկապատվի: Ծրագիրը հնարավորություն կտա ոռոգել 12 հեկտար հողատարածք: | Ռենովաբիս |
| 7 | Հովունի | Կանցկացվի 650 գ/մ խմելու ջրի սինթետիկ խողովակաշար, կկառուցվի 1 դիտահոր, կտեղադրվի 1 փական: | Ռենովաբիս |
| 8 | Վահրամաբերդ | Կանցկացվի 860 գ/մ խմելու ջրի սինթետիկ խողովակաշար, կկառուցվի 1 դիտահոր, կտեղադրվի 1 փական: | Կարիտաս Իտալիա |
| 9 | Գոգհովիտ | Կանցկացվի 900 գ/մ խմելու ջրի սինթետիկ խողովակաշար, կկառուցվի 4 դիտահոր, կտեղադրվի 4 փական: | Կարիտաս Իտալիա |
| 10 | Բասեն | Կանցկացվի 2000 գ/մ խմելու ջրի սինթետիկ խողովակաշար, կկառուցվի 6 դիտահոր, կտեղադրվի 6 փական: | Կարիտաս Իտալիա |
| 11 | Ախուրյան | Կանցկացվի 253 գ/մ ոռոգման ջրագիծ, կկառուցվի 1 դիտահոր, կտեղադրվի 3 փական: | Կարիտաս Իտալիա |
| Գեղարքունիքի մարզ | |||
| 12 | Չկալովկա | Կանցկացվի 1200 գ/մ d=50 մմ խմելու ջրի սինթետիկ խողովակաշար, կկառուցվի 3 դիտահոր, կտեղադրվի 3 փական: | Ռենովաբիս |
| Լոռու մարզ | |||
| 13 | Կաթնառատ | Կանցկացվի 700 գ/մ d=110 մմ խմելու ջրի սինթետիկ խողովակաշար, կկառուցվի 3 դիտահոր, կտեղադրվի 3 փական:Հիմնական վերանորոգման կենթարկվի 1 ջրամբար: | Ռենովաբիս |
Գործընկերները` "Ռենովաբիս" (Գերմանիա), Կարիտաս Իտալիա
Ծրագրի ղեկավար` Արտաշես Մարգարյան