Կայուն վերաինտեգրում վերադարձից հետո
Սկիզբ`2006
Ծրագրի նախապատմությունը`
Հայաստանում արտագաղթը շատ տարածված երևույթ է: Վիճակագրությունը ցույց է տալիս, որ վերջին 10 տարիների ընթացքում Հայաստանից գաղթել է բնակչության 35 %-ը: Արտագաղթի հիմնական պատճառը գործազրկությունն է, երկրի դժվարին սոցիալ-տնտեսական պայմանները, ապագայի նկատմամբ հեռանկարի բացակայությունը: Հարյուր հազարավոր մարդիկ լքում են երկիրը` օտար երկրներում աշխատանք գտնելու, համեմատաբար ավելի լավ պայմաններ և սոցիալական պաշտպանվածություն ունենալու ակնկալիքով:
Եվրոպական Միության երկրներում և հատկապես Բելգիայում ավելի ու ավելի մեծ ուշադրություն է հատկացվում կամավոր վերադարձի վրա:
Սկսած 1984 թվականից Կարիտաս Բելգիան մարդկանց աջակցում է իրենց կամավոր վերադարձը կազմակերպելու գործում: Հայկական Կարիտասի և Կարիտաս Բելգիայի միջև համագործակցությունը այս ասպարեզում սկսվել է 2006 թ. ապրիլին: Ծրագրի կողմից առաջարկվող աջակցությունը չի սահմանապակված և կախված է յուրաքանչյուր վերադարձողի կարիքների բնույթից: Աջակցության անհրաժեշտությունն ու առաջնահերթությունը յուրաքանչյուր դեպքի համար գնահատվում է սոցիալական խորհրդատվությունից հետո` փոխադարձաբար համաձայնեցնելով վերադարձողի հետ:
Նպատակը`Բարելավել Բելգիայից վերադարձողների հաջող վերաինտեգրման հնարավորությունները:
Խնդիրները`
Գործունեությունը
Շահառուներ`
Ծրագրի ուղղակի շահառուներն են Բելգիայից Հայաստան վերադարձողները:
2011թ. - 2 դեպք/ 2 անձ
2010թ. - 19 դեպք / 32 անձ
2009թ. - 9 դեպք / 11 անձ
2008թ. - 24 դեպք / 35 անձ
2007թ. - 16 դեպք / 27 անձ
2006թ. - 16 դեպք / 32 անձ
Գործընկերները`Այս ծրագրի իրականացումը հնարավոր դարձավ Բելգիական Կառավարության և Կարիտաս Բելգիայի ֆինանսական աջակցության շնորհիվ:
Ծրագրի ղեկավար`Տիգրանուհի Տարախչյան