Միգրացիա և զարգացում
Սկիզբ`2010-2013
Ընդհանուր նպատակը
Խթանել միգրացիայի և զարգացման միջև կապերը հայ իրականության մեջ` նպաստելով Հայաստան վերադարձողների համար կայուն վերաինտեգրման մեխանիզմների հաստատմանը և ստեղծելով պոտենցիալ միգրանտների համար արդյունավետ տեղեկատվական համակարգեր
Հատուկ նպատակները
- Նվազեցնել "ուղեղների հոսքը"` շրջանառու աշխատանքային միգրացիայի խրախուսման և պոտենցիալ միգրանտներին անօրինական միգրացիայի մասին տեղեկատվություն տրամադրելու միջոցով
- Օժանդակել կամավոր վերադարձողների վերաինտեգրմանը` աջակցելով նրանց տնտեսական կայունությանը և սոցիալական պաշտպանվածությանը
- Միջոցներ ձեռնարկել ուղղորդելու Հայաստանի զարգացման համար սփյուռքի կողմից տրամադրվող ներդրումները ` ստեղծելով Հայկական Կարիտասի կառուցվածքում Սփյուռքի "Աջակցող Հիմնադրամ".
- Աջակցել քաղաքականության մշակման և երկխոսության գործընթացներին` անցկացնելով հետազոտություն միգրացիայի ոլորտում, կազմակերպելով տարածաշրջանային քննարկումներ և ստեղծելով համագործակցության ցանցեր
Թիրախ խումբը
Միգրանտներ, պոտենցիալ միգրանտներ, հասարակության լայն խմբեր
Ակնկալվող արդյունքները
- Ուսումնական հաստատությունների 720 շրջանավարտների համար ձեռնարկված են միջոցառումներ "Ուղեղների հոսքը" կանխելու նպատակով
- 150 վերադարձողներ հաջող վերաինտեգրվել են հասարակության մեջ, որոնցից 35 վերադարձող ընտանիք ձեռք է բերել տնտեսական կայունություն: 45 վերադարձողներ ունեցել են հնարավորություններ իրենց գիտելիքներն ու հմտությունները կիրառելու Հայաստանում:
- Հաստատված են կապեր Հայաստանի և սփյուռքի միջև և ստեղծված են տնտեսական զարգացման և միգրացիայի կառավարման կայուն մեխանիզմներ
- Անցկացված բազմակողմանի հետազոտությունը և միգրացիայի ոլորտի տեղեկատվական վերլուծությունը ծառայում է որպես համապարփակ հիմք քաղաքականություն մշակողների համար: Տարածաշրջանային համագործակցությունն ու երկխոսությունը, միգրացիայի ոլորտում ցանցային գործունեությունը խրախուսվում է:
Հիմնական գործողությունները
- Նվազեցնել "ուղեղների հոսքը"` շրջանառու աշխատանքային միգրացիայի խրախուսման և պոտենցիալ միգրանտներին անօրինական միգրացիայի մասին տեղեկատվություն տրամադրելու միջոցով
- կազմակերպել աշխատանքի տոնավաճառներ` տրամադրելով տեղեկատվություն վերադարձող և պոտենցիալ միգրանտներին
- բարձրացնել միգրանտների իրազեկությունը` խորհրդատվությունների տրամադրման և ինտերնետային կայքի միջոցով
- բարձրացնել հանրային իրազեկությունը ԶԼՄ-ների միջոցով
- Օժանդակել կամավոր վերադարձողների վերաինտեգրմանը` աջակցելով նրանց տնտեսական կայունությանը և սոցիալական պաշտպանվածությանը
- աջակցել վերադարձողներին իրենց վերաինտեգրման ընթացքում անհրաժեշտ տեղեկատվություն ստանալու հարցում
- տրամադրել վերադարձողներին խորհրդատվություն և օգնել նրանց բնակարանային ու կրթական խնդիրների լուծման հարցում
- ստեղծել աջակցության համակարգ շահառուների եկամտաբեր գործունեության համար
- Միջոցներ ձեռնարկել ուղղորդելու Հայաստանի զարգացման համար սփյուռքի կողմից տրամադրվող ներդրումները ` ստեղծելով Հայկական Կարիտասի կառուցվածքում Սփյուռքի "Աջակցող Հիմնադրամ".
- ստեղծել համագործակցություն Եվրոպական երեք երկրների Սփյուռքի ներկայացուցիչների հետ
- մշակել "Աջակցող Հիմնադրամ"-ի հայեցակարգ վերադարձողների համար
- ստեղծել "Աջակցող Հիմնադրամ" վերադարձողների համար
- Աջակցել քաղաքականության մշակման և երկխոսության գործընթացներին` անցկացնելով հետազոտություն միգրացիայի ոլորտում, կազմակերպելով տարածաշրջանային քննարկումներ և ստեղծելով համագործակցության ցանցեր
- մշակել հետազոտության չափորոշիչներ, կազմակերպել և վերահսկել գործընթացը
- կազմակերպել հետազոտության արդյունքների հրատարակումն ու ներկայացումը շահագրգիռ շրջանակներում
- կազմակերպել և անցկացնել կլոր սեղաններ` համագործակցության ցանցեր ստեղծելու և միգրանտներին աջակցելու համար
- կազմակերպել ելքի և մուտքի երկրներում միգրանտների խնդիրներին վերաբերող համագործակցային կոնֆերանս և ներկայացնել ծրագրի ամփոփիչ արդյունքները
Գործընկերներ` Լիխտեյնշտեյնի կառավարությունը և Կարիտաս Ավստրիան
Ծրագրի ղեկավար`Տիգրանուհի Տարախչյան