Միգրացիայի և թրաֆիքինգի ռեսուրս կենտրոն
Տևողությունը` 2012-2014թթ.
Իրականացման վայրը` Շիրակի մարզ և Երևան
Նպատակը`
Մեղմացնել անօրինական միգրանտների կայուն արտահոսքը Հայաստանից և թրաֆիքինգի հետևանքները` ծառայելով իբրև աջակցման և միգրացիայի օրինական ճանապարհների մասին տեղեկատվության տարածման կենտրոն և տրամադրելով աջակցություն թրաֆիքինգի զոհերին:
Գործողությունները`
• Բարձրացնել պոտենցիալ միգրանտների /Միարացիայի և թրաֆիքինգի ռեսուրս կենտրոնի դիմորդներ/ իրազեկվածությունը անօրինական միգրացիայի վտանգների վերաբերյալ` խթանելով օրինական միջրացիան և տրամադրելով փորձագետի խորհրդատվություն:
• Իրազեկություն և զգոնություն առաջացնել համայնքներում օրինական միգրացիայի և թրաֆիքինգի վերաբերյալ` սեմինարների, դասընթացների, միջոցառումների և հրատարակումների միջոցով:
• Աջակցել թրաֆիքինգի զոհերի վերաինտեգրմանը` ամբողջ ծրագրի ընթացքում տրամադրելով շարունակական խորհրդատվություն և աջակցություն:
• Հզորացնել միգրացիայի և թրաֆիքինգի հարցերով զբաղվող անձանց ունակությունները և ռեսուրսները` իրականացնելով դեպքերի/դիմումների վերլուծություն և հրապարակելով արդյունքները ծրագրի ավարտին:
Բյուջեն` EURO 89,472
Դոնոր կազմակերպությունը` Կարիտաս Ֆրանսիա
Ծրագրի ղեկավար` Մովսես Հակոբյան
էլ. հասցե` Այս էլ.փոստի հասցեն պահպանված է spam bots-երից, պետք է Javascript-ին հնարավորություն տալ դիտելու համար