ՄԻԱՎ/ՁԻԱՀ–ի կանխարգելումը ՀՀ Շիրակի մարզի գյուղական համայնքներում
Իրականացման ժամանակահատվածը` սեպտեմբեր,2012 - օգոստոս,2015
Իրականացման վայր` Շիրակի մարզ
Ծրագրի նպատակն է խթանել անվտանգ վարքագիծ համայնքի անդամների և հատկապես միգրանտների և նրանց ընտանիքների շրջանում` կանխարգելիչ և իրազեկման բարձրացմանն ուղղված միջոցառումների միջոցով, համագործակցելով տվյալ համայնքների գյուղապետերի և Եկեղեցու հոգևոր առաջնորդների հետ: Ծրագրի տևողությունը 36 ամիս է, և ընդգրկելու է 60 գյուղ:
Նպատակը`
Շիրակի մարզի 60 գյուղական համայնքների բնակչության շրջանում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի տարածման կանխարգելումը` իրազեկության բարձրացման և անվճար, անանուն հետազոտման հնարավորություն ընձեռնելու միջոցով:
Խնդիրները`
Միջոցառումներ ուղղված ծրագրի իրականացմանը`
1. ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի բնագավառում ծրագիրն իրականացնող թիմի,համայնքների համակարգողների և տեղի հոգևոր հայրերի կարողությունների զարգացում` դասընթացների,սեմինար վարժանքների, քննարկումների և փորձի փոխանակման միջոցով :
2. Գյուղական համայնքի բնակչության տարբեր խավերի, մասնավորապես գյուղական բնակավայրերի տեղաշարժվող բնակչության և նրանց ընտանիքների անդամներ շրջանում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի վերաբերյալ իրազեկության բարձրացում:
3. Անվճար, անանուն հետազոտության տրամադրում թիրախ համայնքների բնակիչներին:
Ծրագրի արժեքը կազմում է 175.500 Եվրոյին համարժեք դրամ:
Ծրագրի իրագործումը հնարավոր դարձավ ՙԱվստրիայի զարգացման գործակալության՚ և Կարիտաս Իննսբրուկի դրամական ներդրումների շնորհիվ:
Ծրագրի ղեկավար` Գայանե Նորիկյան
էլ. հասցե` Այս էլ.փոստի հասցեն պահպանված է spam bots-երից, պետք է Javascript-ին հնարավորություն տալ դիտելու համար