Առողջության առաջնային պահպանման կենտրոն
Սկիզբ`2001
Նպատակը`
Ծրագրի նպատակն է տրամադրել բարեխիղճ առաջնային ամբուլատոր բուժօգություն` Գյումրի քաղաքի և հարակից շրջանների կարիքավոր շահառուներին:
Խնդիրները`
- Տրամադրել ուղղակի առաջնային օգնություն, սահմանափակ լաբորատոր հետազոտություններ և, առկայության դեպքում, անհրաժեշտ դեղորայք` ԱԱՊԿ-ում գրանցված հիվանդներին, որոնց թիվը կազմում է 5000-5500 մարդ` 1600 ընտանիքներից:
- ընդլայնել ԱԱՊԿ-ի գործունեությունը` ներկայացնելով տնային պարբերական այցերի համակարգը` ոչ միայն միայնակ ծերերին, այլև մյուս ժամանակավորապես անշարժ հիվանդներին` ըստ պահանջի:
- շարունակել երկու Ընտանեկան բժիշկների և երկու Ընտանեկան բուժքույրերի վերապատրաստումը, որոնք լիզենզավորված են Հայաստանում:
- ԱԱՊԿ այցելող հիվանդներին ներգրավել շաբաթական պարբերական դասընթացների մեջ` խթանելով կանխարգելիչ բուժօգնությունը: Հղի կանանց համար դասընթացներ կազմակերպել` նպատակ ունենալով հղիության ընթացքում նրանց ծանոթացնել առողջ կենսակերպի հիմունքներին և նախապատրաստել ծննդաբերությանը:
Գործընկերները`
2001- 2006 թթ ծրագիրը ֆինանսավորվել է Շվեդական, Իտալական, Ֆրանսիական, Իսպանական Կարիտասների և CNEWA-ի ֆինանսական ներդրումների շնորհիվ:
2006-2012 - Կարիտաս Իսպանիա, ՎիվաՍել - ՄՏՍ, Կարիտաս Ավստրիա
Ծրագրի ղեկավար`Արտաշես Մարգարյան