"Արեգակ" Ցերեկային խնամքի կենտրոն բազմակի հաշմանդամությամբ երեխաների համար Գյումրիում
Սկիզբ` 2008
Հիմնավորում`
Հաշմանդամները կտրված և մեկուսացված են հասարակությունից, որովհետև նրանք ողջ ընտանիքի համար դիտարկվում են որպես բարդություն և թուլություն: Շատ դեպքերում ընտանիքի անդամներից մեկն է ստանձնում հաշմված անհատի խնամքի պատասխանատվությունը: Այս անձը հաշմանդամի համար դառնում է մարդկային շփման միակ աղբյուրը: Մեկ այլ մտահոգություն է նաև այն, որ հասարակությունը ընդհանրապես անտեղյակ է կամ բավարար սրտացավ չէ հաշմանդամ մարդու կենսապայմանների հանդեպ:
Հաշմանդամների համար չկան վայրեր, որտեղ նրանք կկարողանան հաղորդակցվել հասարակության այլ անդամների հետ, կամ կսովորեն որոշակի օգտակար գործողություններ սովորել: Միևնույն ժամանակ խնամատարները սկսում են բազմակի հաշմանդամություն ունեցող մարդկանց բեռ համարել, որովհետև իրենք եւս ժամանակ չեն ունենում իրենք իրենց կարիքների համար և նույնպես ինչ-որ կերպ մեկուսանում են:
Ըստ Հայկական Կարիտասի հետազոտությունների, քաղաքում բազմաթիվ հատուկ կարիքներով անձինք, հատկապես երեխաներ՝ զրկված են նորմալ կենսապայմաններից: Նրանք չեն ստանում սոցիալական ծառայություններ ո°չ պետական կառույցներից և ո°չ էլ այլ կազմակերպություններից և դատապարտված են մնալ մեկուսացված իրենց տներում: Նրանք չեն կարողանում հաղորդակցվել և ժամանակի մեծ մասը անցկացնում են մեկուսացված իրենց ընտանիքներում և տներում:
Նպատակը`
Շիրակի մարզի Գյումրի քաղաքի բազմակի հաշմանդամություն ունեցող երեխաներին և նրանց ընտանիքներին ներգրավել հասարակության մեջ և նպաստել որպեսի արժանանան հավասար վերաբերմունքի` նրանց տրամադրելով մի շարք աջակցող և զարգացողական ծառայություններ:
Խնդիրներ`
Շահառուներ`
Շիրակի մարզի Գյումրի քաղաքի բազմակի հաշմանդամություն ունեցող 30 երեխա և ավելի քան 150 հաշմանդամ երեխաների ըտանիքների անդամներ` ընդգրկված "Արեգակ" ցերեկային խնամքի կենտրոնում:
Գործողություններ`
Գործընկերներ`
Ծրագիրը գործում է Կարիտաս Ավստրիայի ֆինանսական աջակցության շնորհիվ:
Ծրագրի ղեկավար`Արմեն Մարտիրոսյան