Անվտանգ Վարքագիծ և Սոցիալ-Հոգեբանական Վերականգնում Արտ Թերապիայի միջոցով
Սկիզբը` Փետրվար 2011
Վայրը` Վանաձոր
Նպատակը`
Նպաստել հաշմանդամություն ունեցող և տարբեր դժվար իրավիճակներում հայտնված Երեխաների սոցիալ-հոգեբանական վերականգնմանը` համայնքային կենտրոնում համապատասխան ծառայությունների տրամադրման և պայմանների բարելավման միջոցով:
Գործողությունները`
Ծրագրում ներգրավված են մոտ 20 երեխաներ և նրանց ընտանիքների անդամները: Անցկացվում են տարբեր թերապիաներ, ինչպիսիք են հեքիաթի թերապիա, արվեստի և նկարչության թերապիա, և միջոցառումներ, որոնք նպաստում են հիշողության ուժեղացմանը: Ծրագրի շահառուներն են մանկական ուղեղային կաթվածով ախտորոշված, գերակտիվ, ագրեսիվ, վախեր կամ բարդույթներ ունեցող երեխաները:
Բյուջեն` 12 800 Եվրո
Դոնոր կազմակերպությունը` Կարիտաս Իսպանիա
Ծրագրի ղեկավար`Գուրգեն Բալասանյան