Գլխավոր Ծրագրեր Սոցիալական պաշտպանություն Երեխաներ Մանկապատեզների սննդի բարելավում

шаблоны joomla
seo
VTEM Image Stack
VTEM Image Stack
VTEM Image Stack
VTEM Image Stack
VTEM Image Stack
VTEM Image Stack
VTEM Image Stack
VTEM Image Stack
VTEM Image Stack
VTEM Image Stack
VTEM Image Stack
VTEM Image Stack

Գյումրու և գյուղական համայնքների մանկապատեզների սննդի բարելավում

Վայրը` Գյումրի, գյուղ Սեպասար և Ղազանչի

Սկիզբը` նոյեմբեր, 2014թ

Տևողությունը` 24 ամիս

Նպատակը` Նպաստել Գյումրու 2 մանկապարտեզների նախադպրոցական կրթությանը:

Նկարագրությունը`

Ծրագիրն իրականացվում է Գյումրիի երկու, ինչպես նաև Սեպասար և Ղազանչի գյուղերի գործող մանկապարտեզներում՝ պաշտպանելով 270 երեխայի որակյալ սնունդ ստանալու իրավունքը և կազմակերպելով հետևյալ միջոցառումները.

  • Սննդի պատրաստման և պահեստավորման մշտադիտարկում
  • Խոհանոցների և սննդի պահեստների բարելավման նպատակով անհրաժեշտ կահույքի և խոհանոցային պարագաների տրամադրում
  • Երեխաների խնամք. առողջ սննդի ապահովում

Ծրագիրն անդրադառնում է երեխաների սոցիալական պաշտպանությանն ուղղված խնդիրներին՝ տրամադրելով առողջ սնունդ: Քանի որ ծրագրի նպատակներից մեկն ուղղված է նաև սննդի պատրաստման և պահեստավորման բարելավմանը, խոհանոցային պայմանների և պահեստավորման մշտադիդարկումն իրականացնելուց հետո տրամադրվում են անհրաժեշտ կահույք և խոհանոցային պարագաներ: Ծրագրի մշտադիտարկումն իրականացնող անձը այցելում է Գյումրիի մանկապարտեզներ շաբաթը երկու անգամ, իսկ գյուղերի մանկապարտեզներ ՝ տաս օրը մեկ անգամ: Երեխաների խնամքը ներառում է սննդի տրամադրում, որն իրկանացվում է ‹‹Հայկական Կարիտաս›› ԲՀԿ-ի կողմից: Մշտադիտարկողը մասնակցում է ճաշացանկի պատրաստման գործընթացին՝ համագործակցելով խոհարարների և տնօրենների հետ

Ծրագրի շահառուները` Ծրագրի շահառուներն են Գյումրիում գործող երկու մանկապարտեզներում ներգրավված 220 երեքից վեց տարեկան երեխաներ և Սեպասար ու Ղազանչի գյուղերում գործող մանկապարտեզներում ներգրավված 50 երեխաներ:

Ֆինանսավորում` Կարիտաս Ավստրիա(Տիրոլ)

Ծրագրի ղեկավար` Հասմիկ Սարգսյան

x-files | diets | boxing news | sport news | nokia 5230xm