Հավասար կրթություն բոլոր երեխաների համար
Սկիզբ` 2010
Ծրագրի իրականացման վայրը`
ՀՀ Շիրակի և Գեղարքունիքի մարզեր, ք. Երևան
Նպատակը`
Ծրագիրը նպատակ ունի նպաստելու հաշմանդամ, և կրթական գործընթացից դուրս մնացած, սոցիալապես անապահով երեխաների որոշակի հիմնահարցերի լուծմանը՝ ապահովելով նրանց ձայնի և կրթույան իրավունքների պաշտպանվածությունը: Ներդրում ունենալ Հայաստանում ներառական կրթության զարգացման գործում:
Թիրախ խմբերը`
Դպրոցի ԾԽ ՀԿ-ները, դպրոցների անձնակազմները, դպրոցականները և ծնողները, կրթական համակարգից դուրս մնացած երեխաները, հասարակական հեղինակությունները:
Շահառուներն են`
Հաշմանդամ երեխաները,տարբեր պատճառներով կրթական համակարգից դուրս մնացած երեխաները և Հայաստանի բնակչությունը:
Առանձնահատուկ Խնդիրներ`
Արձանագրված արդյունքները
1.1 Զարգացել է ԾԽ ՀԿ-ների կարողությունը՝ հատուկ կարիքներով երեխաներին բացահայտելու և դպրոցական անձնակազմներին ներառական կրթության կազմակերպման հարցում օգնելու ուղղությամբ:
1.2 Բարելավվել է 3 դպրոցների անձնակազմների կարողությունը՝ ներառական կրթության իրականացման և կազմակերպման գործում:
1.3 Հաշմանդամ և կրթական գործընթացից դուրս մնացած երեխաները ինտեգրվել են դպրոցում:
2.1 Երեք դպրոցներ պատրաստ են իրականացնելու ներառական կրթություն, և մնացած բոլոր դպրոցները պատրաստ են ընդունելու հատուկ կարիքներ ունեցող երեխաների:
2.2 Հաշմանդամ երեխաները ապահովված են անհրաժեշտ հարմարություններով:
3.1 Ձեռք են բերվել անհրաժեշտ համաձայնություններ և զարգացել են երեք մարզերի համապատասխան հաստատությունների հետ համագործակցության մեխանիզմները:
3.2 Փոխվել է երեք մարզերում տիրող հասարակական վերաբերմունքը:
Գործընկերներ`
Դպրոցական Ծնողխորհուրդների Անդամների Ազգային Ասոցիացիա ՀԿ,Ֆրանսիական Կարիտաս
Ծրագրի ղեկավար`Անահիտ Գևորգյան