Գլխավոր Ծրագրեր Սոցիալական պաշտպանություն Երեխաներ Ներառական կրթություն

шаблоны joomla
seo
VTEM Image Stack
VTEM Image Stack
VTEM Image Stack
VTEM Image Stack
VTEM Image Stack
VTEM Image Stack

Հավասար հնարավորություններ հաշմանդամ և կարիքավոր երեխաների և նրանց ծնողների համար

Սկիզբ`  01 Սեպտեմբեր, 2012

Ծրագրի իրականացման վայրը` Շիրակի,Գեղարքունիկի մարզ և Երևան

Նպատակը`

Նպաստել կրթության, զբաղվածության և արժանապատիվ կյանքի հավասար հնարավորությունների ապահովմանը` հաշմանդամ, կարիքավոր երեխաների և նրանց ծնողների համար:

Գործողությունների նկարագրություն`

  1. Ստեղծել հնարավորություն հաշմանդամ և կարիքավոր 200 երեխաների համար` ձեռք բերելու անհրաժեշտ մասնագիտական ​​հմտություններ կամ ստանալ բարձրագույն կրթություն, հետագայում աշխատանք գտնելու համար: Օժանդակել հաշմանդամ երեխաներին սովորել հոգալ իրենց մասին:
  2. Փոխել վերաբերմունքը հաշմանդամ երեխաների նկատմամբ դպրոցներում և հասարակության մեջ, բացահայտել ներառական կրթության խնդիրները և կրթական գործընթացներից երեխաների դուրս մնալու պատճառները:
  3. Շիրակի և Գեղարքունիքի մարզերի երկու դպրոցներում ստեղծել, (յուրաքանչյուր մարզում մեկ դպրոց) ներառական կրթություն իրականացնելու համար անհրաժեշտ պայմաններ` երեխաներին ինտեգրելու ուսումնական գործընթացների մեջ:
  4. Բարձրացնել ԴԾԽԱԱԱ աշխատակազմի, ԴԾԽ հկ-ների և առանձին ծնողների կարողությունները` նպաստելու սեփական կայունությանը, ինչպես նաև հզորացնել ծնողներին` իրենց երեխաների շահերի պաշտպանության հարցերում:

Շահառուներ/Քանակ

  • Երևանի, Շիրակի և Գեղարքունիքի մարզերի 34 դպրոցների հաշմանդամ և կարիքավոր երեխաները,
  • 12 ԴԾԽ Շիրակի մարզում, 12 Գեղարքունիքի մարզում, 10 Երևանում դպրոցների հաշմանդամ և կարիքավոր երեխաները /ընդհանուր թվով 34 դպրոցներ/,
  • 170 հաշմանդամ և կարիքավոր երեխաներ, որոնք ունեն հնարավորություն ստանալ մասնագիտական ​​ուսուցում,
  • 30 երեխաներ, որոնք ունեն հնարավորություն ստանալ բարձրագույն կրթության
  • 170 աշակերտներ, որոնց հետ կաշխատեն ԴԾԽ-ները, նախապատրաստելու հավասարը` հավասարին ուսուցում կազմակերպելու համար
  • 510 դպրոցականներ, որոնք մասնակցում են հավասարը հավասարին դասընթացներին,
  • ԴԾԽԱԱԱ անձնակազմի անդամները,

Ծրագրի անուղղակի թիրախ խմբեր

  • Այլ ծնողներ, շահառու դպրոցներից (որոնց հետ ԴԾԽ - ները կաշխատեն),
  • Պետական ​​մարմիններ,
  • Հայաստանի Հանրապետության կրթական համակարգի մասնագետներ, (տարածաշրջանային, տեղական ինքնակառավարման մարմիններ, դպրոցների տնօրեններ, ԿԱԻ կամ ԿԳՆ փորձագետներ​​):


Տարեկան բյուջե` 
42 628 »íñá

Ֆինանսավորում`  Ֆրանսիական Կարիտաս

Ծրագրի ղեկավար` Գայանե Նորիկյան

x-files | diets | boxing news | sport news | nokia 5230xm