"Փոքրիկ Իշխան" սոցիալական կենտրոններ երեխաների համար
Դժվարին իրավիճակներում ապրող երեխաների ու նրանց ընտանիքների աջակցություն
Վայրը` Գյումրի, Շիրակի մարզ և Լոռու մարզ,Տաշիր
Սկիզբը` 2010
Նպատակը`
Սոցիալական պաշտպանություն անբարենպաստ պայմաններում ապրող երեխաներին և նրանց ընտանիքներին:
Նկարագրություն`
Ծրագրի առաջնային խնդիրն է սոցիալապես ինտեգրել անապահով ընտանիքների երեխաներին՝ տրամադրելով սոցիալական և հոգեբանական ծառայություններ, խթանելով առողջ ապրելակերպ եւ անցկացնելով կրթական և կյանքի հմտությունների զարգացմանը նպաստող դասընթացներ: Ծրագրային նպատակների շարքում են նաև ընտանիքների սոցիալական պայմանների բարելավման համար անհրաժեշտ գիտելիքների և հմտությունների մասնագիտական դասընթացների միջոցով տրամադրումը, և աշխատանքը համայնքների և դպրոցների հետ ի նպաստ երեխաների կարիքների բացահայտման և նրանց արդյունավետ ինտեգրման:
Ծրագրի առաջնային թիրախ խումբը է 12-18 տարեկան 115 երեխաներն ու երիտասարդներն են՝ 85-ը Գյումրիում,30-ը Տաշիրում, և նրանց ընտանիքները: Հիմնականում ծրագրում ընդգրկվում են այն ընտանիքների երեխաները, որոնք ծայրահեղ անապահով են, ծնողներն ունեն ծնողավարության ցածր հմտություններ, և ունեն ալկոհոլային կամ թմրանյութային կախվածություն:
Ծրագրի թիրախ խումբ են նաեւ հանդիսանում Գյումրի և Տաշիր քաղաքները և տվյալ համայնքներում գործող 12 միջնակարգ դպրոցները՝ 9-ը Գյումրիում, 3-ը Տաշիրում:
Ֆինանսավորում` Գերմանիայի Տնտեսական Համագործակցության ու Զարգացման նախարարություն, Կարիտաս Գերմանիա
Ծրագրի ղեկավար` Հասմիկ Սարգսյան
Պայքար ընդդեմ երեխաների աղքատության
Վայրը` Գեղարքունիքի մարզ, Գավառ
Սկիզբը` 2010
Նպատակը`
Նպաստել դժվարին իրավիճակներում գտնվող երեխաների, երիտասարդների և նրանց ընտանիքի անդամների սոցիալական պաշտպանությանը Գավառում
Նկարագրություն`
1. Սոցիալ-հոգեբանական համալիր աջակցություն 10-18 տարեկան 40 երեխայի , երիտասարդի և նրանց ընտանիքների անդամներին
2. Երեխաների կյանքի հմտությունների զարգացում եւ ծնողների/ընտանիքի անդամների մասնագիտական ուսուցում:
3. Սնուցում, դպրոցական և հիգիենիկ պարագաների, հագուստի տրամադրում
4. Տարբեր ժամանցային ծրագրերի եւ սոցիալական միջոցառումների կազմակերպում:
Ֆինանսավորում` Կարիտաս Իննսբրուք, Ավստրիա, Քորդեյդ
Ծրագրի ղեկավար` Գուրգեն Բալասանյան
Երիտասարդների և ընտանիքների հզորացում
Վայրը` Վանաձոր, Լոռու մարզ
Սկիզբը` 2011
Նպատակը`
Նպաստել դժվարին իրավիճակներում գտնվող երեխաների, երիտասարդների և նրանց ընտանիքի անդամների սոցիալական պաշտպանությանը Վանաձորում
Նկարագրություն`
1. Սոցիալ-հոգեբանական համալիր աջակցություն 10-15 տարեկան 70 երիտասարդներին և նրանց ընտանիքի անդամներին;
2. Երեխաների կյանքի հմտությունների զարգացում եւ ծնողների/ընտանիքի անդամների մասնագիտական ուսուցում:
3. Սնուցում, դպրոցական և հիգիենիկ պարագաների, հագուստի տրամադրում
4. Երեխաների և ծնողների ակտիվ մասնակցություն համայնքի սոցիալ-մշակութային կյանք
o Մենթորինգ
o Առաջնորդության զարգացում
5. Աշխատանք համայնքի և դպրոցների հետ
Ֆինանսավորում` Կարիտաս Գերմանիա, Քորդեյդ
Ծրագրի ղեկավար` Գուրգեն Բալասանյան