Գլխավոր Ծրագրեր Սոցիալական պաշտպանություն Երեխաներ Պատուհան դեպի աշխարհ

шаблоны joomla
seo
VTEM Image Stack
VTEM Image Stack
VTEM Image Stack
VTEM Image Stack
VTEM Image Stack
VTEM Image Stack
VTEM Image Stack
VTEM Image Stack
VTEM Image Stack
VTEM Image Stack
VTEM Image Stack
VTEM Image Stack
VTEM Image Stack
VTEM Image Stack
VTEM Image Stack
PDF

Պատուհան դեպի աշխարհ

Սկիզբը` 2013թ.-ի սեպտեմբեր

Նպատակ`

Ծրագիրը կնպաստի Հայաստանում ՄԱԿ-ի «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիաի իրականացմանը: Հայաստանը կոնվենցիան ստորագրել է 2007 թվականին, սակայն դեռ շատ աշխատանքներ կան հաշմանդամություն ունեցող անձանց հասարակություն ներառելու, հավասար պայմաններ ստեղծելու և լիարժեք կյանքով ապրելու համար:

«Պատուհան դեպի աշխարհ» ծրագիրը կնպաստի Հայաստանում ոչ պետական և համապատասխան պետական կառույցների ներկայացուցիչների մասնագիտական հմտությունների զարգացմանը` իրականացնելու ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի 2012 թ.-ի առաջարկությունները հաշմանդամություն ունեցող երեխաների և անձանց շահերի պաշտպանությունը և նրանց մատուցվող ծառայությունների բարելավումը, ինչպես նաև նրանց ներգրավումը:

Հետևյալ միջոցառումները կիրականացվեն ծրագրի նպատակին հասնելու համար.

  • Կազմակերպել սեմինար Ավստրիայում` Հայաստանի և Բելոռուսիայի համապատասխան շահագրգիռ կողմերի համար
  • Կազմակերպել փոխանակման այցեր և վերապատրաստումներ Հայաստանում և Բելոռուսիայում
  • Զարգացնել շահերի պաշտպանությունը և լոբբինգը ազգային համատեքստում և դրանք ներկայացնել համապատասխան շահագրգիռ կողմերին:
  • Համացանցում ստեղծել հաշմանդամությանը վերաբերող թեմաներով տեղեկատվական և կրթական հարթակ` աշխատակազմի և հաշմանդամություն ունեցող անձանց հետ աշխատող կամավորների, հաշմանդամ երեխաների ծնողների, պետական դերակատարների, ինչպես նաև ՀԿ-ների համար:

Նկարագրություն

Ծրագիրը նախատեսված է բարելավելու Հայաստանում հաշմանդամություն ունեցող երեխաների և նրանց ընտանիքների դրությունը ` տեղեկատվություն, խորհրդատվություն և վերապատրաստումներ տրամադրելու միջոցով` այսպիսով ապահովելով նրանց սոցիալական ներառման գործընթացը: Այն կնպաստի դրական վերաբերմունքի ձևավորմանը և կարագացնի սոցիալական ներգրավվածության գործընթացները:

Վերապատրաստումներին մասնակցությունը և ուսումնական այցերը կարտացոլվեն մասնակից կազմակերպությունների աշխատանքի մեջ: Որպեսզի վստահ լինենք, որ յուրաքանչյուր երկրի հատուկ պայմանները և մարտահրավերները հաշվի են առնված, կարճաժամկետ խորհրդատու կընտրվի յուրաքանչյուր գործընկեր կազմակերպությանը իր որակի կառավարման և կազմակերպչական զարգացման գործընթացքում ուղեկցելու համար:

Ծրագրի տևողությունը` երկու տարի

Շահառուներ` հաշմանդամություն ունեցող երեխաներ: Հաշմանդամություն ունեցող ավելի քան 370 երեխա Գյումրու ավելի ընդգրկուն տարածքում (Հայաստան): Արեգակի անձնակազմը պետք է վերապատրաստվի:

Ֆինանսավորում` Կարիտաս Ավստրիա, Ավստրիական Զարգացման Գործակալություն

Ծրագրի ղեկավար` Տիգրանուհի Հակոբյան

 

x-files | diets | boxing news | sport news | nokia 5230xm