English (United Kingdom)Armenian
Home Ծրագրեր Սոցիալական պաշտպանություն Տարեցներ Ծերերի Ցերեկային Խնամքի Կենտրոններ
28 February 2012
Նախատիպային հաշմանդամության խնամքի կենտրոն Գյումրիում

Նախատիպային հաշմանդամության խնամքի կենտրոն Գյումրիում

2013թ.-ին Գյումրին կունենա մարզային նախատիպային խնամքի կենտրոն` բաղկացած...
Ընթերցել...
29 November 2011
Հավասար հնարավորություններ ականավոր ուսանողների համար

Հավասար հնարավորություններ ականավոր ուսանողների համար

«Հավասար հնարավորություններ ականավոր ուսանողների համար» ծրագիրը...
Ընթերցել...
Joomla Templates and Joomla Extensions by JoomlaVision.Com

Ծերերի Ցերեկային Խնամքի Կենտրոններ

Գյումրի
Տաշիր

Ծերերի Ցերեկային Հանգստի Կենտրոն Գյումրիում

Վայրը` Գյումրի, Շիրակի մարզ

Սկիզբ` 2006

Նպատակը`

Նպաստել Գյումրիում բնակվող 200 ծերերի հասարակական ինտեգրմանը` տրամադրելով մի շարք օժանդակ ծառայություններ, ինչպես նաև իրավական և սոցիալական խորհրդատվություն:

Նկարագրություն`

Ծրագիրն ունի տարբեր ուղղություններ` ինչպես հումանիտար, այնպես և նյութական օժանդակության տեսքով: Դրանց մեջ մտնում են սննդի, հիգիենիկ պարագաների, հագուստեղենի, անկողնային պարագաների տրամադրում, հանգստի կազմակերպում: Շահառուները օրական մեկ անգամ ստանում են ճաշ:

Նրանք գրանցված են Հայկական Կարիտասի Առողջության Առաջնային Պահպանման կլինիկայում` ստանալով բժշկական օգնություն և դեղորայք` համաձայն բժշկի դեղատոմսի: Բժիժկներն ու ընտանեկան բուժքույրերը հաճախակի դասախոսություններ են կարդում Անձնական Հիգիենա, թմատիկ Հիվանդություններ և այլ թեմաներով:

Հանգստի կազմակերպումն ընդգրկում է սեղանի տարբեր խաղեր, թատերական ներկայացումներ, հեռուստատեսային հետաքրքիր հաղորդումներ, համերգներ պրոֆեսիոնալ կատարողների, դպրոցականների ու մանկապարտեզների սաների մասնակցությամբ:

Ֆինանսավորում` Իտալական Եպիսկոպոսների Խորհուրդ, Կարիտաս Ավստրիա

Ծրագրի ղեկավար`Սամվել Գևորգյան

Հաշմանդամ ծերերի ցերեկային հոգածության կենտրոն Տաշիրում

Վայրը` Տաշիր, Լոռու մարզ

Սկիզբ` 2007

Նպատակը`

Նպաստել հաշմանդամ ծերերի ինտեգրմանը հասարակությանը և նրանց նկատմամբ պատշաճ վերաբերմունք տրամադրել` մի շարք աջակցող ծառայություններ, ինչպես նաև սոցիալական և իրավաբանական խորհրդատվություն մատուցելով:

Նկարագրություն`

Ծրագիրն իր բնույթով մարդու իրավունքների պաշտպանության ծրագիր է և նպաստում է հաշմանդամ ծերերի կենսամակարդակի իրավունքի պաշտպանությանը, որն իր մեջ ընդգրկում է առողջության ու կարեկցության, այդ թվում` սննդի ու բժշկական սպասարկման, անհրաժեշտ սոցիալական ծառայությունների և այլ իրավունքները (ՄԻՀՀ Հոդված 25): Ինչպես նաեւ այն նպաստում է համայնքի մշակութային կյանքին ազատորեն մասնակցելու յուրաքանչյուր անձի իրավունքի պահպանմանը (ՄԻՀՀ Հոդված 27):

Ծրագրում ներգրավված են 60 ծերեր, ովքեր կենտրոն են հաճախում շաբաթը 2-3 օր (կախված հաճախման գրաֆիկից)` յուրաքանչյուր օր 30 տարեցներ: Կենտրոնի ամենօրյա գործունեությունը ներառում է` ծերերի հանգստի կազմակերպում, սնուցում, անձնական հիգիենայի և առողջության առաջնային պահպանման հարցերում օժանդակության տրամադրում, իրավաբանական խորհրդատվություն, սոցիալական միջոցառումներ և այլն: Ծրագրի շրջանակներում իրականացվում են մի շարք գործողություններ, որոնք ուղղված են հանրային իրազեկության բարձրացմանը և հաշմանդամ ծերերի իրավունքների քարոզչությանը:

Ֆինանսավորում` Medicor Հիմնադրամ, L’Oeuvre D’Orient

Ծրագրի ղեկավար`Արմեն Մարտիրոսյան

Armenian Caritas rss