English (United Kingdom)Armenian
Home Ծրագրեր Սոցիալական պաշտպանություն Տարեցներ Տնային խնամք
28 February 2012
Նախատիպային հաշմանդամության խնամքի կենտրոն Գյումրիում

Նախատիպային հաշմանդամության խնամքի կենտրոն Գյումրիում

2013թ.-ին Գյումրին կունենա մարզային նախատիպային խնամքի կենտրոն` բաղկացած...
Ընթերցել...
29 November 2011
Հավասար հնարավորություններ ականավոր ուսանողների համար

Հավասար հնարավորություններ ականավոր ուսանողների համար

«Հավասար հնարավորություններ ականավոր ուսանողների համար» ծրագիրը...
Ընթերցել...
Joomla Templates and Joomla Extensions by JoomlaVision.Com

Տնային խնամք միայնակ ծերերին համընդհանուր ծրագիր

Իրականացման ժամանակահատվածը` 2002-2011

Միայնակ չթողնենք մեր մեծերին

Ծրագրի նպատակն է.
Նպաստել միայնակ ծերերի կենսակերպի որակի բարձրացմանը Գյումրի, Վանաձոր և Գավառ քաղաքներում:

Կարիքավոր տարեցների հիմնախնդիրները մշտապես եղել են Հայկական Կարիտասի գործունեության կիզակետում: 2002-2009թթ. ծրագիրը զարգացրել է իր գործունեությունը` 50 հոգուց շահառուների թիվը հասցնելով 300-ի, Գյումրիից բացի ներառելով Վանաձոր և Գավառ քաղաքները, ծառայությունների ցանկը միայն սնունդ տրամադրելուց վերածելով բազմապրոֆիլ աջակցության: Այժմ տրամադրվում են հետւյալ ծառայությունները` առողջության առաջնային պահպանում, սոցիալական ծառայություններ (օժանդակություն տնային գործերի, անձնական հիգենայի պահպանման, գնումների և վճարումների իրականացում), բարոյահոգեբանական աջակցություն և դիետիկ սննդի տրամադրում:

Հայկական Կարիտասի շահառուներն այս ծրագրում 60-ն անց տարեցներն են, ովքեր ապրում են միայնակ, չունեն մոտ բնակվող հարազատներ և տնային պայմաններում խնամքի խիստ կարիք ունեն: Նրանք կարիքավորության բարձր աստիճան ունեն` ապրում են կենցաղային վատ պայմաններում, բացի կենսաթոշակից եկամուտի այլ աղբյուր չունեն:

2009-2011 թթ. նորացված ծրագիրը իր մեջ ներառել է նաև տարեցների ժամանցի կազմակերպման որոշակի միջոցառումներ, որոնք կնպաստեն արտաքին աշխարհի հետ շփման մեծացմանը:

Ծրագրի ֆինանսավորումը ըստ բարերարների իրականանում է հետևյալ կերպ.

Ֆինանսավորող կազմակերպություն Ծառայություններ Տարածք
Գերմանական Կարիտաս Բուժքրոջ խնամք Սոցիալական խնամք Ուսուցում, հանրային իրազեկում, ժամանց Գյումրի, Վանաձոր
Իսպանական Կարիտաս Ավստրիական Կարիտաս Դեղորայք Դիետիկ սնունդ, հիգիենիկ պարագաներ,հագուստ   Գյումրի, Վանաձոր
Ավստրիական Կարիտաս բուժքրոջ խնամք Սոցիալական խնամք, դիետիկ սնունդ, հիգիենիկ պարագաներ, հագուստ Ուսուցում, հանրային իրազեկում Գավառ

Ծրագրի ղեկավար`Ֆլորա Սարգսյան

Armenian Caritas rss