Տաք ձմեռ
Իրագործման ժամանակահատվածը` 2003-առ այսօր
Նպատակ
Ծրագրի նպատակն Է նպաստել, որպեսզի կարիքավոր, հիվանդ, ծեր մարդիկ ձմռան ցրտաշունչ պայմաններում
կարողանան պատշաճ ջեռուցում ունենալ և խուսափեն առողջության վատթարացումից:
Գործունեությունը`
Ծրագիրը այս անգամ կարողացավ օժանդակել 775 շահառուի: ՙՏաք ձմեռ՚ ծրագրում հիմնականում ներգրավված
էին Գյումրու, Վանաձորի և Գավառի ՙՏնային խնամք ծերերի համար, Գյումրու և Տաշիրի տարեցների ցերեկային
կենտրոնների ծեր, հիվանդ և կարիքավոր շահառուները: Ծրագրում ներգրավված են նաև 200 մարդ, ովքեր
հանդիսանում են Հայ Կաթողիկե Առաջնորդարանի, Հայ Առաքելական Եկեղեցու Սոցիալական Կենտրոնի,
Հայ Օգնության Ֆոնդի, Աշոցքի ՙՏիրամայր Նարեկի՚, Գյումրու ՙՏիրամայր Հայաստանի՚ Կուսաստանի շահառուներ:
Նախորդ տարիների փորձից ելնելով Հայկական Կարիտասը մշակել է մի մոտեցում, որը աշխատակազմին հնարավորություն
է տալիս արագ կերպով արձագանքել և առավելագույնս ճշգրիտ ու արդարացի մոտեցում ունենալ շահառուների նկատմամբ:
Նախնական հետազոտության արդյունքում բացահայտվում է կարիքը, թե ինչ միջոցով է շահառուն ջեռուցում տունը:
Գերակշռող մասը օգտագործել է կամ էլեկտրականություն, կամ գազ: Այնուհետև նախապես որոշված գումարըª այս անգամ
43000 դրամ փոխանցվել է շահառուի գազի կամ լույսի հաշվեհամարի վրա: 775-ից 30 հոգին նախընտրել են նույն արժեքին
համապատասխան փայտ, քանի որ չեն ունեցել գազի և էլեկտրականության մատակարարում:
Շահառուներ`
2009-2010 թվականին օժանդակություն են ստացել 775 տարեցներ:
Գործընկերները`
Ջինշյան հիշատակի հիմնադրամ,Կարիտաս Ավստրիա,Կարիտաս Գերմանիա,
Բաց Հասարակության Ինստիտուտ, Կարիտաս Իսպանիա
Ծրագրի ղեկավար`Ֆլորա Սարգսյան