|
|
"When you did it to these my brothers you were doing it to me" (Mt. 25,40) |
|
|
|
| back |
|
Share
Արեգակը 1 տարեկան է
Հուլիսի 8-ին, ժ. 12:00-14:00, Գյումրու Գեղագիտական Կենտրոնում Հայկական Կարիտասը նշում էր "Արեգակ" հաշմանդամ երեխաների ցերեկային կենտրոնի բացման առաջին տարելիցը: Կենտրոն հաճախում են բազմակի հաշմանդամություն ունեցող 27 սան, ու հնարավորություն են ունենում իրենց զարգացմանը նպաստող մի շարք գործողությունների մասնակցել:
Կենտրոնի գործունեության կարևոր մաս է կազմում արթ-թերապիան, որը երեխաներին հնարավորություն է ընձեռում իրենց ներքին աշխարհը գույների միջոցով արտահայտել: Այսպիսով, ցուցադրվեցին երեխաների գունային աշխատանքները, որը ևս մեկ քայլ է հասարակությանը հաշմանդամ երեխաների հետ մերձեցնելու ուղղությամբ:
"Արթ-թերապիան սոցիալական մշակույթի կարևոր մաս է կազմում: Այն նպաստում է անհատի մտավոր, հոգևոր և ֆիզիկական զարգացմանը: Ստեղծագործական պրոցեսի մեջ ներգրավելով` այն օգնում է անհատին ինքնարտահայտվել, լուծել ներքին կոնֆլիկտներն ու խնդիրները, բացահայտել ուժեղ կողմերը: Այս դեպքում արթ-թերապիան այցետոմս է հաշմանդամ երեխաների համար դեպի բաց հասարակություն…":
|
| back |
|
|
|
|